Բայի եղանակները

Բայերով արտահայտվում է գործողության կատարման եղանակ, այսինքն՝ խոսողի վերաբերմունքը գործողության նկատմամբ:

Այսպես՝ մի դեպքում բայաձևերը ցույց են տալիս, ըստ խոսողի, իրականում, ստույգ կերպով կատարվող, կատարված կամ կատարելի գործողություն՝ գնում եմ, գնում էիր, գնացել են, գնացել էինք, գնալու ես, գնալու էին, գնացի և այլն. սա կոչվում է սահմանական եղանակ,

մի այլ դեպքում՝ գործողության կատարման իղձ, ցանկություն՝ գնամ, գնայիք և այլն. սա ըղձական եղանակն է,

մի ուրիշ դեպքում՝ ենթադրական գործողություն՝ կգնա, կգնայինք և այլն. սա ենթադրական եղանակն է,

չորրորդ դեպքում՝ հարկադրական կամ անհրաժեշտական գործողություն՝ պիտի գնաս, պետք է գնային և այլն. սա հարկադրական եղանակն է,

մի այլ դեպքում էլ՝ խոսակցին ուղղված հրաման, կարգադրության, խնդրանք՝ գնա՛, գնացե՛ք. սա հրամայական եղանակն է:

Այսպիսով՝ բայն ունի հինգ եղանակ՝  սահմանական, ըղձական, ենթադրական, հարկադրական և հրամայական: 

Սահմանական եղանակ

Ըղձական եղանակ

Ենթադրական եղանակ

Հարկադրական եղանակ

Հրամայական եղանակ

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: