Գծիկով գրվում են՝
- կրկնավոր բարդությունները՝ արագ-արագ, կաս-կարմիր, երկու-երկու,
- միևնույն հոլովով դրված բաղադրիչները՝ համով-հոտով, տնից-դռնից,
- միաժամանակ գործածվող չափման միավորները՝ կիլոմետր-ժամ,
- միևնույն խոսքի մասին պատկանող հոմանշային, հականշային, առնչակից հարաբերություն ունեցող բառերից կազմված բաղադրությունները՝ ուտել-խմել, ամառ-ձմեռ, տուն-թանգարան, հարավ-արևելք,
- տարբեր ժողովուրդներ անվանող բառերով կազմված բաղադրությունները՝ հայ-ռուսերեն, չին-տիբեթական
- Տեր և այլ բաղադրիչներով կազմված ազգանունները՝ Տեր-Գրիգորյան,
- ինչ դերանունով կազմվածանորոշություն արտահայտող բառերը՝ ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ-որ, դույզն-ինչ,
- ավանդաբար գծիկով գրվող մի շարք անուններ՝ Նար-Դոս, Սայաթ-Նովա:
Կից (միասին) գրվում են՝
- հոդակապով միացած բաղադրիչները՝ գիտահետազոտազոտական,
- քերականական քարացած ձևով բաղադրիչ ունեցողները՝ տնետուն,
- մեկից մինչև իննսունինը թվերը՝ հիսունվեց,
- գծիկով կամ անջատ գրվող բառերի՝ ածանցված ձևերը՝ հարավ-արևելք, բայց՝ հարավարևելյան, ամեն օր, բայց՝ ամենօրյա, մեջ բերել, բայց՝ մեջբերում:
Անջատ գրվում են՝
- տարբեր հոլովաձևերով բաղադրիչները՝ տնից տուն,
- հարադրավոր բայերը՝ մեջ բերել, առաջ քաշել,
- հարյուրից բարձր բաղադրյալ թվականները՝ հինգ հարյար, հարյուր յոթ,
- կոտորակային թվականները՝ վեց յոթերորդ,
- որոշիչ-որոշյալի կապակցությունները՝ բաց կարմիր, թղթակից անդամ,
- որ, թե բաղադրիչներով բառերը՝ քանի որ, կարծես թե:
Գրաբարյան նախդիրների գրությունը`
- ի-ն միշտ գրվում է անջատ՝ ի զորու, ի մի բերել, բացի իզուր, իսպառ, իհարկե բառերից,
- առ-ը միշտ գրվում է կից՝ առօրյա, առընթեր, բացի առ այս, առ այն, առ այսօր, առ ոչինչ, առ աստված բառերից,
- ընդ-ը միշտ գրվում է կից՝ ընդհանուր, ընդմիջել, բացի ընդ որում բառից,
- ըստ-ը միշտ գրվում է անջատ: