Գոյական անուն

Գոյական. անձնանիշ և իրանիշ գոյականներ, որոշյալ և անորոշ

առումներ, գոյականի թիվը, հոգնակիի կազմությունը. անեզական և

անհոգնական, հավաքական գոյականներ, hոլովումները` ներքին,

արտաքին, այլաձև, հոլովները:

Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյական: Առարկա ասելով հասկանում ենք՝

  • իրեր, oրինակ՝  պատ, աթոռ, ծաղիկ,
  • կենդանիներ, oրինակ՝ արջ, կրիա,
  • երևույթներ, օրինակ՝ երազանք, ամպրոպ և այլն,
  • անձինք, oրինակ՝ մարդ, աղջիկ, այդ թվում՝

Գոյականները բաժանվում են հետևյալ խմբերի՝

  • հասարակ և հատուկ գոյականներ,

Այն բառերը, որոնք անվանում են առարկայի տեսակը ընդհանուր կերպով և կարող են մասնավորվել տվյալ տեսակի բոլոր առարկաների վրա, կոչվում են հասարակ գոյականներ։ Միևնույն տեսակին պատկանող, ամեն մի առանձին առարկային տրվող անունները կոչվում են հատուկ անուն։

  • թանձրացական (նյութական) և վերացական գոյականներ

Թանձրացական գոյականներն անվանում են բուն առարկայական աշխարհն
իր ամբողջ բազմազանությամբ, իսկ վերացական գոյականները նյութական
մարմիններ չեն անվանում, այլ ցույց են տալիս հատկանիշներ, երևույթներ
(բնության, հասարակական, մտավոր), բայց քերականորեն հասցված են
առարկայի աստիճանի, որպես առարկա մտածված։

  • անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ

Անձ ցույց տվող գոյականները անձերի հատուկ և հասարակ անուններն են, ոչ անձ (իր) ցույց տվող գոյականն են մյուս բոլոր գոյականները։
Անձ ցույց տվող գոյականները սովորաբար ներգոյական հոլով չեն ունենում, իսկ ոչ անձ ցույց տվողների ճնշող մեծամասնությունը այդ հոլովն ունի։ Անձ ցույց տվողները պատասխանում են «ո՞վ», իր ցույց տվողները՝ «ի՞նչ» հարցին։

Գոյականի թիվը

Գոյական անուններն ունեն երկու թիվ՝ եզակի և հոգնակի։ Եզակի թիվը ցույց է տալիս եզակի, մասնավոր առակա կամ տվյալ տեսակի առարկան ընդհանրապես, ինչպես՝ ծառտղա։ Բառի ուղիղ ձևն է։ Հոգնակի թիվը ցույց է տալիս նույն տեսակի մեկից ավելի առարկաներ՝ ծառերտղաներ։ Կազմվում է եր և ներ վերջավորությունների միջոցով։ Միավանկ բառերին ավելանում է եր վերջավորությունը, իսկ բազմավանկներին՝ ներ-ը։

Շեղումներ կանոնից

  • Մի շարք գրաբարյան բառեր հոգնակիի կազմության ժամանակ վերականգնում են ն մասնիկը՝ ստանալով ներ վերջավորությունը։

Դրանք են՝ բեռ, գառ, լեռ, եզ, դուռ, մատ, նուռ, ծունկ, թոռ, կուռ, ծոռ, ձուկ, հարս, մուկ բառերը։

  • Կին-կանայք, մարդ-մարդիկ
  • Եթե բարդ բառի վերջին միավանկ բաղադրիչը գոյական է, ապա ավելանում է եր։ Օրինակ՝ շարասյուներ, իսկ եթե բառի վերջին միավանկ բաղադրիչը բայ է կամ ունի բայական իմաստ, ապա ներ։ Օրինակ՝ անասնակերներ։
  • Եթե մեկուկես վանկանի բառի կես վանկը գտնվում է բառասկզբում, ապա ավելանում է ներ։ Օրինակ՝ բը-ժիշկ-ներ։ Իսկ եթե մեկուկես վանկանոց բառի կես վանկը գտնվում է բառավերջում, ապա ավելանում է եր։ Օրինակ՝ կայ-սըր-եր։

Բացառություն՝ գամփռ-գամփռներ կամ գամռեր, անգղ-անգներ կամ անգղեր

Գոյություն ունեն նաև գոյականների անեզական և անհոգնական խմբեր։

Հավաքական գոյականներ

Հավաքական գոյականները ցույց են տալիս միատեսակ առարկաների հավաքական ամբողջություն, բազմություն։ Դրանք ձևով եզակի են, նախադասության մեջ գործածվում են որպես եզակի գոյականներ, բայց արտահայտում են հոգնակի թվի իմաստ, օրինակ՝ ուսանողություն, հայություն, գյուղացիություն։ Հայերենում հավաքական գոյականներ են կազմվում -ություն, -եղեն, -անք, -ենք, -ոնք, -այք, -անի ածանցներով, ինչպես՝ երիտասարդություն, Վարդանանք, ամանեղեն, դեղորայք, առածանի և այլն։
Հավաքական գոյականներ են նաև՝ բանակ, երամ, ոհմակ, վտառ, պարս և այլն։

Հոլով

Արևելահայերենի գոյականն ունի 7 հոլով՝ ուղղականսեռականտրականհայցականգործիականբացառական
և ներգոյական։

Հոլովման տիպերը

Ըստ կրած փոփոխությունների դիրքի և օրինաչափության՝ տարբերակում ենք արտաքին (Ի, Ու, Ան, Ց, Վա, Ոջ հոլվումներ), ներքին (Ա, Ո հոլովումներ)։

Գոյականի կազմությունը

 Գոյականակերտ ածանցներ։ Գոյականները  կազմվում են   գոյականակերտ ածանցների՝  վերջածանցների միջոցով։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы