Գրաբարի ընթերցարան։ Սուսան Մարկոսյան

Եթէ     ոչ հատն ցորենոյ անկեալ յերկիր մեռանիցի, ինքն միայն կայ. ապա եթէ մեռանիցի` բազում արդյունս առնէ։

Ա) Դուք էք լոյս աշխարհի։        (Մատթէոս Ե, 14)

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Նախադասաթյունն աշխարհաբար գրիր՝ քանի ձևով կարող ես։

Բ) Ոչ  յագեսցի ակն տեսանելով, եւ ոչ լցցի ունկն լսելով։   (Ժողովող Ա, 8)

ոչ յագեսցի           – չհագենա, չի հագենա, չպիտի հագենա, չի հագենալու

ակն                       – աչք(ը)

ոչ լցցի                   — չլցվի, չի լցվի, չպիտի լցվի, չի լցվելու

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Նախադասաթյունն աշխարհաբա՛ր դարձրու։

Գ) Գովեսցէ զքեզ ընկերն եւ մի՛ քո բերան, օտարն, եւ մ՛ի քո շրթունք։ (Առակք ԻԷ, 2)

գովեսցէ        — գովի, թող գովի, կգովի, պիտի գովի, գովելու է

զքեզ                — քեզ

եւ մի՛              — և ոչ, ոչ թե

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։

Դ) Որ հատուցանէ չար փոխանակ բարւոյ, չար ի տանէ նորա մի պակասեսցէ։

(Աոակք  ԺԷ, 13)   

որ                                 — ով, ով որ

հատուցանէ              — հատուցում է, տալիս է

փոխանակ բարւոյ    — բարու փոխարեն

ի տանէ նորա            — նրա տանից

մի պակասեսցէ         — չպակասի, չի պակասի, չպիտի պակասի. չի պակասելու

 

ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։

Գրաբա՛ր դարձրու այս նախադասությունը.

Բարու փոխարեն չարով մի՛ հատուցիր (մի՛ հատուցաներ), չարը տանիցդ (ի տանէ քումմէ) չի պակասի։

Երկու նախադասությունների արտահայտած մտքերը տարբերվո՞ւմ են (փաստարկված պատասխանի՛ր)։

Պատմի՛ր մի պատմություն (կարդացած, լսած, կամ հորինած), որի հետևությունն այս խրատը լինի։

 

Ե) Որ տայ պատասխանի բան մինչչեւ լուեալ իցէ ինչ` անզգամութիւն է նմա եւ նախատինք։ (Առակք  ԺԸ,   13)

տայ                          — տալիս է

պատասխանի       — պատասխան

լուեալ                     — լսած

իցէ                           — լինի, կլինի, պիտի լինի

ինչ                           — ինչ-որ բան, մի բան

անզգամութիւն      — անմտություն, անխոհեմություն

նմա                          — նրան

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Նախադասությունը բառացի աշխարհաբա՛ր դարձրու, հետո խմբագրի՛ր (այնպես արա, որ ճիշտ ու գեղեցիկ լինի)։

Ինչպե՞ս ես հասկանում այս խրատը։

ԶԸնկալարուք զխրատ` եւ մի՛ զարծաթ, եւ զգիտութիւն` քան զոսկի ընտիր։ Լաւ է իմաստութիւն, քան զականս պատուականս։               (Առակք  Ը,    10-11)

ընկալարուք                     — ընկալեցեք, վերցրեք

ակն                                     — ակ, թանկարժեք քար

զականս պատուականս  — պատվական քարեր(ը)

 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Լրացրո՛ւ նախադասաթյունը.

Խրատը, ……….. ու   …………. ավելի լավ են, քան ……., …….. ու թանկագին քարերը։

է) Լե՛ր իրաւախոհ ընդ ոսոխի քում։ (Մատթէոս  Ե,    25)

լե՛ր                       — եղի՛ր

ընդ ոսոխի քում  — քո ոսոխի հետ, քո ոսոխի հանդեպ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Իրավախոհ բառի արմատներով քեզ ծանոթ բառեր գրի՛ր։

Իրավախոհ բառի իմաստը բացատրի՛ր:

 

 ԸՈչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ, որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ։    (Մատթեոս Դ, 4)

ոչ կեցցէ         — չապրի, չի ապրի, չպիտի ապրի, չի ապրելու

ամենայն        — ամեն, ամեն մի

բանիւ             — խոսքով

ելանէ             — ելնում է

ի բերանոյ      —  բերանից

 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Բան արմատով քեզ ծանոթ բառեր գրիր։ Աշխարհաբար դարձրու՝

ա) հացիւ բառը

բ) ի բէրանոյ Աստուծոյ բառակապակցությունր։ Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։

 

 

Թ) Ոչ ոք կարէ երկուց տերանց ծառայել. կամ զմին ատիցէ եւ զմիւսն սիրիցէ, կամ զմին մեծարիցէ եւ զմիւսն արհամարհիցէ։                                           (Մատթէոս  Զ,  24)

 

ոք                          — մեկը, ինչ-որ մեկը, մի մարդ

ոչ կարէ              — չի կարող

երկուց տերանց  — երկու տիրոջ

զմին                     — մեկին

ատիցէ                  — ատի, կատի,պիտի ատի

 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Այս բառերն աշխարհաբա՛ր դարձրու (յուրաքանչյուրի դիմաց միայն մեկ բառ գրիր, որը համապատասխանի տեքստին).

սիրիցէ, մեծարիցէ, արհամարհիցէ, զմիւսն։

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։

Երկու տիրոջ ծառա արտահայտությունը բացատրի՛ր։

 

 

 

ԺԽնդրեցէ՛ք՝ եւ տացի ձեզ, հայցեցէ´ք՝ եւ գտջիք, բախեցէ´ք՛ եւ բացցի ձեզ։ Զի ամենայն որ խնդրէ՝ առնու, եւ որ հայցէ` գտանէ, եւ որ բախէ` բացցի նմա։   

                                                                                                                       (Ղուկաս  ԺԱ,  9-10)

 

տացի               — տրվի, կտրվի, պիտի տրվի, տրվելու է

հայցել              — խնդրել, աղաչել, աղերսել, պահանջել, կամենալ, փնտրել, որոնել

զի                     — որովհետև, քանի որ, թե

բացցի              — բացվի, կբացվի, պիտի բացվի, բացվելու է

գտջիք               — գտնեք, կգտնեք, պիտի գտնեք, գտնելու եք

առնու              — առնում է, վերցնում է

 

ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Աշխարհաբա՛ր դարձրու`

ա) խնդրէ, հայցէ, գտանէ բառերը

բ) բացցի նմա արտահայտությունը։

Հատվածն աշխարհաբա՛ր դարձրու։

Այս հատվածի ո՞ր մասը կառանձնացնես որպես ասույթ:

 

Ժա)      Որպես կամիք թէ արասցեն ձեզ մարդիկ, այնպէս արասջիք եւ դուք նոցա:  

                                                                                                                              (Ղուկաս Զ, 31)  

կամիք              — կամենում եք

արասցեն         — անեն, կանեն, պիտի անեն, անելու են

արասջիք         — արեք, անեք, կանեք, պիտի անեք, անելու եք

 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Նոցա բառն աշխարհաբա՛ր դարձրու:

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու և համեմատի՛ր այս նախադասության հետ.

Ինչպես որ վարվեք մարդկանց հետ, այդպես էլ ձեզ հետ կվարվեն։

 

ԺԲՄարդ բարի` ի բարի գանձուց սրտի իւրոյ հանէ զբարիս. եւ մարդ չար` ի չար  գանձուց սրտի իւրոյ հանէ զ չարիս:      

                                                                                                                      (Մատթէոս  ԺԲ,   35)


ի բարի գանձուց սրտի իւրոյ         — իր սրտի բարի գանձերից

զբարիս                                              —  բարիքը, բարի բաները

 

ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Տրված բառերն ու բառակապակցություններն աշխարհաբա՛ր դարձրու.

հանէ, զչարիս, մարդ բարի, մարդ չար, ի չար գանձից սրտի իւրոյ։

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։ (Գրաբար տեքստի եւ-ն աշխարհաբար նախադասության մեջ ի՞նչ բառով արտահայտեցիր։) Կարելի՞ է այս ասույթից այսպիսի հետևություն անել.

Մարդուն ըստ իր արարքի են ճանաչում։

 

ԺԳ)   Ոչ ինչ արտաքուստ ի մարդ մտեալ` եթէ կարիցէ պղծել զնա, այլ որ ելանէ ի նմանէ` այն է, որ պղծէ զմարդն։    

                                                                                                                              (Մարկոս Է,  15)

արտաքուստ   — դրսից

ոչ ինչ               — չկա ինչ-որ բան, չկա մի բան

ի մարդ            — մարդու մեջ

մտեալ              — մտած, մտել (է), մտնելով

կարիցէ            — կարողանա, կկարողանա, պիտի կարողանա

 

 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Տրված բառերն աշխարհաբա՛ր դարձրու.

 զմարդն, , զնա, ի նմանէ։

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։

 

 

 ԺԴԵթէ ունիցիք հաւատս քան զհատն մանանխոյ, ասասջիք լերինս այսմիկ` փոխեաց աստի անդր, եւ փոխեսցի. եւ ոչ ինչ անհնարին լինիցի ձեզ։

                                                                                                                    (Մատթէոս    ԺԷ, 19)

ունիցիք                                — ունենաք, կունենաք, պիտի ունենաք

քան  զհատն մանանխոյ   — մանանեխի հատիկի չափ

ասասջիք                             —  ասեք, կասեք, պիտի ասեք, ասելու եք

լերինս այսմիկ                    —  այս լեռանը

փոխեաց                             — փոխվիր, տեղափոխվիր

աստի                                   — այստեղից

անդր                                    — այնտեղ

փոխեսցի                             —  տեղափոխվի, կտեղափոխվի, պիտի   տեղափոխվի,

տեղափոխվելու է

լինիցի                                  —  լինի, կլինի, պիտի լինի

 

ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու:

Հայտնի ո՞ր ասույթի հետ կհամեմատես։

 

ԺԵ)  Ամենայն որ բարձրացուցանէ զանձն, խոնարհեսցի.  եւ որ խոնարհեցուցանէ զանձն, բարձրասցի։  

                                                                                                                         (Ղուկաս   ԺԴ,  11)

 

ամենայն                      — յուրաքանչյուրը, ամեն մեկը, նա ով

բարձրացուցանէ         — բարձրացնում է

խոնարհեսցի               — խոնարհվի, կխոնարհվի,  պիտի խոնարհվի, խոնարհվելու է

 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Տրված բառերն աշխարհաբա՛ր դարձրու.

զանձն, խոնարհեցուցանէ, բարձրացուցանէ:

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։

Մեկ նախադասությամբ հետևությո՛ւն արա։

 

 

ԺԶ)   Որ ի փոքուն հավատարիմ է` եւ ի բազմին հաւատարիմ է, եւ որ ի փոքուն անիրաւ է` ևւ ի բազմին անիրաւ է:      

(Ղուկաս ԺԶ,   10)

 

ի փոքուն      — փոքրում,  փոքրի մեջ

ի բազմին     — շատի մեջ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։

Հետևությո՛ւն արա։

 

ԺԷ)   Եթէ ոչ հատն ցորենոյ անկեալ  յերկիր մեռանիցի, ինքն միայն կայ. ապա եթէ  մեռանիցի` բազում արդյունս առնէ:

                                                                                                          (Յովհաննէս  ԺԲ,   24)

 

անկեալ                — ընկած, ընկել (է),  ընկնելով

յերկիր                   — հողը, հողի մեջ

կայ                         — կա, ապրում է

ապա եթէ             — իսկ եթե

բազում արդիւնս   — շատ արդյունք

առնէ                       — անում է, ստեղծում է, տալիս է

 

ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Նախադասության աշխարհաբար տարբերակները համեմատի՛ր. ո՞րր կընտրես, որպես ամենալավ փոխադրություն.

Եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չի մեռնում, միայն ինքն է ապրում, իսկ եթե մեռնի, շատ արդյունք կտա:

Եթե ցորենի` հողն ընկած հատիկը չի մեռնում, միայն ինքն է ապրում, իսկ եթե մեռնում է, շատ արդյունք է տալիս։

Եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնի եւ չմեռնի, միայն ինքը կապրի, իսկ եթե մեռնի, շատ արդյունք կտա։

Հողն ընկած ցորենի հատիկը որ չմեռավ, միայն ինքը կապրի, իսկ որ մեռավ, շատ արդյունք կտա:

 Հողն ընկած ցորենի հատիկը պիտի մեռնի, թե չէ միայն ինքը կապրի, ու թե մեռավ, շատ արդյունք կտա:

 

 

ԺԸ)  Ամենայն որ զչար գործէ` ատէ զլոյս եւ ոչ գայ առ լոյսն, զի մի՛ յանդիմանիցին գործք նորա։  

                                                                                                                        (Յովհաննես Գ,  10)

զչար գործէ                               — չարիք է գործում

զլոյս                                          — լույսը

ոչ գայ                                         — չի գալիս

առ լոյսն                                   — լույսի մոտ, դեպի լույսը

մի՛ յանդիմանիցին                  — չհանդիմանվեն, չեն հանդիմանվի, չպիտի

հանդիմանվեն

 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Տրված բառերն ու բաոակապակցությունն աշխարհաբա՛ր դարձրու.

 ատէ, գործէ, գործք նորա։

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու:

 

ԺԹ)  Աստուած սէր է:

          Երկիւղ ոչ գոյ ի սէր, այլ սէրն կատարեալ ի բաց մերժէ զերկիւղն։

                                                                                           (Ա  Թուղթ Յովհաննու   Դ,  10, 18)

ոչ գոյ                             — չկա, գոյություն չունի

ի սէր                            -սիրո մեջ

սէրն կատարեալ        — կատարյալ սերը

ի բաց մերժէ                 — մերժում է, վանում է, հեռացնում է

 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։

 

Ի) Զի այնպէս սիրեաց Աստուած զաշխարհ` մինչեւ զորդին իւր միածին ետ:

                                                                                                                      (Յովհաննէս   Գ,  16)

զորդին իւր միածին      — իր միածին որդուն

ետ                                   — տվեց

մինչեւ                            — այստեղ` մինչև անգամ

 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։

 

ՒԱ)    Որ փորէ խորխորատ` ի նոյն անկցի, եւ որ քակէ զցանգ` հարցէ զնա օձ: Եւ որ բառնայ քարինս` նոքիմբք չարչարեսցի, եւ որ պատառէ փայտ` նովին ճգնեսցի:     

                                                                                                                          (Ժողովող Ժ,   8-9)

խորխորատ     — փոս

ի նոյն                — նույնի մեջ

անկցի              — կընկնի, պիտի ընկնի, ընկնելու է,  ընկնի

քակէ                — քանդում է

զցանգ              — ցանկապատ(ը)

հարցէ              — խայթի,  կխայթի, պիտի խայթի, խայթելու է

բառնայ            — վերցնում է, բարձրացնում է, վերցնի, բարձրացնի

քարինս            —  քարեր(ը)

նոքիմբք           — նրանցով

չարչարեսցի    — խոշտանգվի, կխոշտանգվի, պիտի խոշտանգվի, խոշտանգվելու է

պատառէ          — այստեղ` կոտրում է, կոտրի

նովին                — նույնով

ճգնեսցի            — տանջվի, կտանջվի, պիտի տանջվի, տանջվելու է

 

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Ո՞ր բառերն այստեղ գործածված իմաստներով այսօր չեն կիրառվում։

Հատվածն աշխարհաբա՛ր դարձրու։

Այս հատվածն ի՞նչ առած է հիշեցնում։

Լսած, կարդացած կամ հորինած մի պատմություն պատմիր, որի հետևությունն այս առածը լինի` ուղղակի կամ փոխաբերական իմաստով:

 

ԻԲ)  Մտէք ընդ նեղ դուռն. քանզի ընդարձակ է դուռնն եւ համարձակ ճանապարհն` որ տանի ի կորուստ, եւ բազումք են, որ մտանեն ընդ նա: Քանզի անձուկ է դուռնն եւ նեղ ճանապարհն`  որ տանի ի կեանս, եւ սակաւք են, որ գտանեն զնա:

                                                                                                                   (Մատթէոս   Է,  13-14)

ընդ դուռն                   — դռնով

ընդ նա                       —  նրանով

համարձակ               — այստեղ` ընդարձակ, լայն

տանի                         — տանում է

ի կորուստ                 — դեպի կորուստ

բազումք                     — շատերը

անձուկ                       — նեղ

ի կեանս                      — դեպի կյանք

սակաւք                       — քչերը

դուռնն                         — այն դուռը

 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Այս բառերն աշխարհաբա՛ր դարձրու.

մտանեն, գտանեն:

Հատվածն աշխարհաբա՛ր դարձրու։

ԺԵ, ԺԷ և ԻԲ հատվածները միասին փոխադրի՛ր:

 

 

ԻԳ)     Ի սկզբանէ արար Աստուած զերկին ու զերկիր: Եւ երկիր էր աներեւոյթ եւ անպատրաստ. եւ խաւար ի վերայ անդնդոց. եւ Հոգի Աստուծոյ շրջէր ի վերայ ջրոց: Եւ ասաց Աստուած` Եղիցի լոյս.  եւ եղեւ լոյս: Եւ ետես Աստուած զլոյսն զի բարի է:  

                                                                                                                         (Ծննդոց    Ա,   1-4)  

ի սկզբանէ                         — սկզբում

արար                                 — արարեց, ստեղծեց

զերկին                              — երկինքը

աներեւոյթ                         — անտեսանելի, աչքին չերևացող

ի վերայ անդնդոց             — անդունդների վրա

շրջէր                                  — շրջում էր

եղիցի                                 — լինի, թող լինի, կլինի, պիտի լինի, լինելու է

եղեւ                                    — եղավ

ետես                                  — տեսավ

 

ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Տրված բառերն ու բառակապակցությունն աշխարհաբա՛ր դարձրու.

զերկիր, զլոյսն, ի վերայ ջրոց:

Ծանոթ ո՞ր հատվածի հետ կհամեմատես։

 

 

ԻԴ)  Եւ տեսի ես, եթէ  է  առաւելութիւն իմաստութեան քան անմտութեան, որպէս է առաւելութիւն լուսոյ քան խաւարի: Իմաստնոյն աչք իւր ի գլուխ իւրում, եւ որ անմիտն է` ընդ խաւար գնայ:

                                                                                                                     (Ժողովող   Բ,  13-14)

տեսի                  — տեսա

եթէ                     — եթե, թե

իմաստնոյն        — իմաստունի

աչք իւր             — իր աչքերը

ի գլուխ իւրու մ  — իր գլխում

ընդ խաւար        — խավարի հետ, խավարով, խավարի միջով, դեպի խավարը

 

ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Գնայ բառն աշխարհաբա՛ր դարձրու։

Հատվածն աշխարհաբա՛ր դարձրու։ Ո՞ր եւիսկ կամ բայց փոխադրեցիր։ Այս հատվածը համեմատիր՝

ա) ԺԸ  հատվածի հետ

բ) Զ  հատվածի հետ։

Նշված երեք հատվածները միասին փոխադրի՛ր։

 

ՒԵ)   Մի՛ յապաղեր բարի առնել կարօտելոյ, յորժամ ձեռնհաս իցես օգնել նմա: Մի՛ նիւթեր բարեկամի քում չարիս` որ յեցեալ իցէ ի քեզ: Մի՛ թշնամասէր լինիր մարդոյ ի տարապարտուց, զի մի չար ինչ գործիցէ քեզ:      

                                                                                                                    (Առակք Գ, 27, 29-30)

յապաղեմ                    — հապաղել, դանդաղել.

մի՛ յապաղեր               -մի՛ հապաղիր, մի՛ դանդաղիր

առնել                            — անել, շինել, ստեղծել, արարել

կարօտեալ                  — խեղճ, կարիքավոր

կարօտելոյ                  — կարոտյալի(ն)

յորժամ                        — երբ, հենց որ

իցես                            — լինես, կլինես, պիտի լինես

մի՛ նիւթեր                    — մի՛ նյութիր

չարիս                            — չարիք

յեցեալ                                      — հենված

յուսացեալ                  — հուսացած, հույս դրած

իցէ                                — լինի, կլինի, պիտի լինի

ի տարապարտուց       — հենց այնպես, դատարկ տեղը, իզուր, հանիրավի

ինչ                                — ինչ-որ բան, մի բան

չար ինչ                        — չար (մի) բան

մի գործիցէ                   — չգործվի, չի գործվի, չպիտի գործվի

 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Ձեռնհաս բառի իմաստը բացատրիր` բացատրելով կազմությունը:

Հատվածն աշխարհաբար փոխադրի՛ր։

Այս հատվածը համեմատիր՝

ա) ԺԱ,  Է հատվածների հետ

բ) ԺԳ հատվածի հետ։

 

ԻԶ)   Եւ իբրեւ մտանիցէք ի տունն, ողջոյն տաջիք նմա եւ ասասջիք` ողջոյն

տանս այսմիկ։ Եթէ իցէ տունն արժանի, եկեսցէ ողջոյնն ձեր ի վերայ նորա. ապա թէ ոչ իցէ արժանի, ողջոյնն ձեր առ ձեզ դարձցի:    

                                                                                                                (Մատթէոս   Ժ,   12-13)

իբրեւ                               — երբ

մտանիցէք                       — մտնեք, կմտնեք, պիտի մտնեք

տաջիք                             — տաք, կտաք,  պիտի տաք, տալու եք

ասասջիք                         — ասեք, կասեք, պիտի ասեք, ասելու եք, ասացեք

տանս այսմիկ                 — այս տանը

դարձցի                            — դառնա, կդառնա, պիտի դառնա, դառնալու է

 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Ոչ իցէ բառն աշխարհաբա՛ր դարձրու։

Հատվածն աշխարհաբար փոխադրի՛ր։

 

Իէ) Լաւ են երկու քան զմի, որոց գոն վարձք բարի ի վաստակս նոցա։ Զի եթէ գլորիցի մին` կանգնեսցէ զնա ընկեր իւր. եւ վա˜յ միումն յորժամ գլորիցի, եւ ոչ գուցէ մեւս` որ յարուցանիցէ զնա: 

                                                                                                                       (Ժողովող Դ,    9-10)

քան զմի                   — քան մեկը

գոն                            — կան, գոյություն ունեն

վարձք բարի            — բարի վարձ

ի վաստակս նոցա  — նրանց վաստակ(ներ)ում, նրանց աշխատանքում

գլորիցի                     — գլորվի, կգլորվի, պիտի գլորվի

կանգնեսցէ                — կանգնի, կկանգնի, պիտի կանգնի, կանգնելու է

միումն                       — մեկին

յորժամ                       — երբ, երբ որ

ոչ գուցէ                     — գոյության չունենա, չլինի, չի լինի, չպիտի լինի

յարուցանիցէ            —  բարձրացնի, կբարձրացնի, պիտի բարձրացնի

 

ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Գուցէ բառի այսօրվա իմաստը համեմատի՛ր գրաբարյան իմաստի հետ. ի՞նչ առնչություն կա այդ երկու իմաստների միջև։ Հատվածն աշխարհաբա՛ր դարձրու։

Հետևությո՛ւ ն արա և դա որպես խրատ գրի՛ր։

 

ԻԸԵւ մինչդեռ, ուտէին նոքա` առ  Յիսուս հաց` օրհնեաց եւ եբեկ, եւ ետ

աշակերտացն եւ ասէ. առէք կերայք` այս է մարմին իմ։ Եւ առեալ բաժակ

գոհացաւ` ետ նոցա եւ ասաց. արբէք ի դմանէ  ամենեքին։ Զի այդ է արիւն իմ նորոյ ուխտի, որ ի վերայ բազմաց հեղանի ի թողութիւն մեղաց։                                                          

                                                                                                                 (Մատթէոս ԻԶ,   26-28)

 

ուտէին                                                     — ուտում էին

առ                                                              — առավ, վերցրեց

եբեկ                                                           — կտրեց

ետ                                                              — տվեց

կերայք                                                      — կերեք

առեալ                                                        — առած, առել(է), առնելով

արբէք                                                        —  խմեցեք

ի դմանէ                                                     — դրանից

արիւն իմ նորոյ ուխտի                           — նոր ուխտի իմ արյունը

ի վերայ բազմաց հեղանի                       — հեղվում է, թափվում է

ի թողութիւն մեղաց                                 — մեղքերի թողության համար

 

 

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Օրհնեաց բառն աշխարհաբա՛ր դարձրու:

 Բեկ արմատով ի՞նչ բառեր գիտես։

Ի՞նչ գիտես կտակարանային «խորհրդավոր ընթրիքի» մասին:

 

 

ՒԹ) Յայնմ աւուր մատեան աշակերտքն առ Յիսուս եւ ասեն. ո՞վ իցէ ի մէնջ մեծ յարքայութեան երկնից։ Եւ կոչեաց առ ինքն Յիսուս մանուկ մի, կացոյց զնա ի մէջ նոցա եւ ասէ. ամեն ասեմ ձեզ, եթէ ոչ դարձջիք եւ եղիջիք իբրեւ զմանկտի, ոչ մտանիցէք յարքայութիւն  երկնից: Արդ` որ խոնարհեցուցանէ զանձն իբրեւ զմանուկս զայս, նա է մեծ յարքայութեան երկնից: Եւ որ ոք ընկալցի մանուկ մի այսպիսի յանուն իմ, զիս ընդունի:  

                                                                                                                     (Մատթէոս  ԺԸ,  1-5)

յայնմ աւուր                               — այն օրը

մատեան առ Յիսուս                — մոտեցան Հիսուսին, Հիսուսի մոտ

ի մէնջ                                         — մեզնից, մեզանից

յարքայութեան երկնից            — երկնի արքայությունում

կոչեաց                                         — կանչեց

առ ինքն                                      — իր մոտ

մանուկ մի                                   — մի մանուկ

իբրեւ զմանուկս զայս               — իբրև այս մանուկը, այս մանկան նման

կացոյց                                          —  կանգնեցրեց

ոչ դարձջիք                                  — չդառնաք, չեք դառնա, չպիտի դառնաք, չեք դառնալու

ոչ եղիջիք                                     — չլինեք, չեք լինի, չպիտի լինեք, չեք լինելու

իբրեւ զմանկտի                           — իբրև մանուկներ, մանուկների նման

ոչ մտանիցէք                                — չմտնեք, չեք մտնի, չպիտի մտնեք, չեք մտնելու

ոք                                                    — ով, մեկը, ինչ-որ մեկը

ընկալցի                                        — ընդունի, կընդունի, պիտի ընդունի, ընդունելու է

յանուն իմ                                      — իմ անունով

 

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Տրված բառերն ու բառակապակցություններն աշխարհաբա՛ր դարձրու.

զանձն, ընդունի, խոնարհեցուցանէ, մանուկ մի այսպիսի, ի մէջ նոցա։

Հանուն (յանուն), ընկալել բառերի այսօրվա իմաստները համեմատի՛ր գրաբարյան իմաստների հետ, այդ իմաստների միջև փորձի՛ր կապ գտնել։

Հատվածն աշխարհաբա՛ր դարձրու։ Ինչպե՞ս փոխադրեցիր եւ-երը։

Նախորդ հատվածներից որի՞ հետ կհամեմատես։

 

Լ)   Յայնժամ մատուցան առ նա մանկտի, զի ձեռն դիցէ ի վերայ նոցա եւ աղօթս արասցէ. եւ աշակերտքն նորա սաստէին նոցա։ Ասէ  Յիսուս. թո՛յլ տուք մանկտւոյդ եւ մի՛ արգելուք զդոսա գալ առ իս, զի այդպիսեացդ է արքայութիւն երկնից։                            

                                                                                                               (Մատթեոս   ԺԹ,  13-14)

յայնժամ                   — այն ժամանակ

մատուցան              — մոտեցրին

մանկտի                   — մանուկներ

դիցէ                          — դնի, կդնի, պիտի դնի, դնելու է

աղօթս                     — աղոթք

արասցե                  — անի, կանի, պիտի անի, անելու է

սաստէին                — սաստում էին, հանդիմանում էին

մանկտւոյդ              — այդ մանուկներին

մի՛ արգելուք                      — մի՛ արգելեք

զդոսա                      — դրանց

առ իս                       — ինձ մոտ

այդպիսեացդ է       — այդպիսիներինն է

 

 

ՀԱՐՑԵՐ ԷՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Թոյլ տուք բառն ու ի վերայ նոցա բառակապակցությունն աշխարհաբա՛ր դարձրու։

Հատվածն աշխարհաբա՛ր դարձրու։ Ինչպե՞ս փոխադրեցիր եւ-երը։

Ծանոթ ո՞ր հատվածի հետ կհամեմատես։

 

 

ԼԱ) Ճրագ մարմնոյ ակն է. յորժամ ակնն առատ է, ամենայն մարմինն լուսաւոր եղիցի. եւ երբ ակն չար է, եւ մարմինն խաւարին եղիցի: Արդ զգոյշ լեր` գուցէ լոյսդ որ ի քեզ է` խաւար իցէ:

Եթէ մարմինդ քո ամենայն լուսաւոր է, եւ չգուցէ մասն ինչ խաւարին, եղիցի լուսաւոր ամենայն. որպէս յորժամ ճրագն նշողիւք լուսաւորեսցէ զքեզ։   

                                                                                                                    (Ղուկաս ԺԱ,   34-36)

ամենայն                     — ամբողջ, բոլոր

ի քեզ է                         — քո մեջ է

մասն ինչ խաւարին  — խավարի ինչ-որ մաս

նշողիւք                        — շողերով, ցոլքերով

լուսաւորեսցէ              — լուսավորի, կլուսավորի, պիտի լուսավորի, լուսավորելու է

 

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Տրված բառերն ու բառակապակցություններն աշխարհաբա՛ր դարձրու.

զքեզ, ակն, չգուցէ, ճրագ, մարմնոյ, զգոյշ լեր, մարմինդ քո ամենայն, եղիցի լուսավոր ամենայն։

Այստեղ գուցէ  բառը նշանակում է լինի՞, թե՞ թերեւս։ Իսկ ի՞նչ է նշանակում չգուցէ բառը։

Ո՞ր  հատվածը կառանձնացնես իբրև աոանձին ասույթ։ Պատճառաբանի´ր ընտրությունդ։

 

 

ԼԲ) Ազգ երթայ եւ ազգ գայ. եւ  երկիրս յաւիտեան կայ: Ծագէ արեգակն եւ մտանէ արեգակն եւ ի տեղի իւր ձգի ի ծագել իւրում: Ելանէ ընդ հարաւ եւ պատի ընդ հիւսիսիւ, պատելով պատի. գնայ հողմ եւ ի շրջանս իւր դառնայ հողմ: Ամենայն ուղխք ի ծով գնան, եւ ծով ոչ լնու. ի տեղի յոր ուղխք գնան` անդ նոքին դառնան ի գնալ:    

                                                                                                                        (Ժողովող Ա,    4-7)

երկիրս                       — այս երկիրը

մտանէ                        — մտնում է (մայր)

ձգի                               — ձգում է, ձգվում է

պատի                          — շրջվում է

ոչ լնու                          — չի լցվում

դառնան                       — դառնում են, շրջվում են, պտտվում են

ի տեղի իւր                  — իր տեղը

ի ծագել իւրում           — իր ծագելու ժամանակ

ընդ հարաւ                  — հարավով, հարավի վրայով

ընդ հիւսիսիւ              — հյուսիսով, հյուսիսի տակ

ի շրջանս իւր               — իր շրջաններում

ամենայն                       — բոլոր, ամեն, ամեն մի

ուղխ                              — հեղեղ, վտակ

անդ                                — այնտեղ

ի գնալ                            — գնալու, գնալու համար

նոքին                             — նույները

 

ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Տրված բառերն աշխարհաբա՛ր դարձրու.

Ուղխք, երթայ, գայ, ծագէ, ելանէ, գնայ, դառնայ, գնան:

Հատվածն աշխարհաբա´ր դարձրու:

Ո՞ր նախադասությունը կառանձնացնես, իբրև առանձին ասույթ:

Փոխադրիր` քո դատողություններն ավելացնելով:

 

ԼԳ) Կայր Յիսուս ընդդէմ գանձանակին, տեսանէր թէ զիարդ ժողովուրդն արկանէր պղինձ ի գանձանակն. եւ բազում մեծատունք արկին բազում ինչ: Եկն այրի մի եւ արկ երկու լումայս որ է նաքարակիտ մի:  Եւ կոչեցեալ առ ինքն զաշակերտսն, ասէ ցնոսա. ամեն ասեմ ձեզ` զի այրին այն տառապեալ շատ արկ քան զամենեսեան` որ արկին ի գանձանակն: Քանզի ամենքին յաւելորդաց իւրեանց արկին. այլ նա ի չքաւորութենէ  իւրմէ` զամենայն ինչ զոր ունէր` արկ գոյիւ չափ զկեանս իւր:  

                                                                                                                     (Մարկոս ԺԲ,   41-44)

կայր                                                        — կանգնած էր

ընդդէմ գանձանակին                         — գանձանակի դիմաց

զիարդ                                                     — ինչպես

արկանէր                                                — գցում էր

արկին                                                     — գցեցին

արկ                                                          — գցեց

բազում ինչ                                              — շատ բան

երկու լումայս                                        — երկու լումա

կոչեցեալ առ ինքն զաշակերտսն      — կանչելով իր մոտ աշակերտներին

շատ արկ քան զամենեսեան              — բոլորից շատ գցեց

ամենեքին                                              — ամենքը, բոլորը

յաւելորդաց իւրեանց                           — իրենց ավելորդներից

ի չքաւորութենէ իւրմէ

զամենայն ինչ զոր ունէր                    — ամենը, ինչ որ ուներ

գոյիւ չափ                                               — եղած չափով

զկեանս իւր                                            — իր ապրուստը

 

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Տրված բառն ու բառակապակցություններն աշխարհաբա´ր դարձրու.

տեսանէր, բազում մեծատունք, այրի մի, այրին այն տառապեալ, ասէ ցնոսա:                                              

Պղինձ բառն այստեղ ի՞նչ իմաստով է գործածված:

Գրաբար տեքստից գտի´ր տրված հարցերի պատասխանները:

Ո՞վ, ի՞նչ էր գցում գանձանակը:

Ո՞ւմ գցածն էր շատ:

Ինչո՞ւ այրու գցած երկու լուման ամենաշատը համարվեց:

Հատվածն աշխարհաբար դարձրու: Ի՞նչ գրեցիր գրաբար այլ-ի փոխարեն: Հատվածը համառոտ փոխադրի´ր:

 

ԼԴ)  Երանի աղքատաց հոգւով, զի նոցա է արքայութիւն երկնից: Երանի սգաւորաց, զի նոքա մխիթարեսցին: Երանի հեզոց, զի նոքա ժառանգեսցեն զերկիր: Երանի`  որք քաղցեալք եւ ծարաւիք իցեն արդարութեան, զի նոքա յագեսցին: Երանի ողորմածաց, զի նոքա ողորմութիւն գտցեն: Երանի այնոցիկ, որք սուրբք են սրտիւք, զի նոքա զԱստուծոյ տեսցեն: Երանի խաղաղարարաց, զի նոքա որդիք Աստուծոյ կոչեսցին: Երանի` որք հալածեալք իցեն վասն արդարութեան, զի նոցա է արքայութիւն երկնից: Երանի է ձեզ, յորժամ նախատիցեն զձեզ եւ հալածեսցեն. եւ ասիցեն զամենայն բան չար զձէնջ սուտ վասն իմ:    

                                                                                                                      (Մատթեոս  Ե,   3-1)

աղքատաց հոգւով                     — հոգով աղքատներին

նոցա է                                          — նրանցն է

երկնից                                          — երկնքի

սգաւորաց                                    — սգավորներին

մխիթարեսցին                            — մխիթարվեն, կմխիթարվեն, պիտի մխիթարվեն,

մխիթարվելու են

ժառանգեսցեն                             — ժառանգեն, կժառանգեն, պիտի ժառանգեն,

ժառանգելու են

քաղցեալ                                      — քաղցած, քաղցել (է)

ծարաւի                                        — ծարավ

յագեսցին                                     — հագենան, կհագենան, պիտի հագենան, հագենալու են

գտցեն                                           — գտնեն, կգտնեն, պիտի գտնեն, գտնելու են

այնոցիկ                                        — նրանց (այն մարդկանց)

սրտիւք                                          — սրտերով, սրտով

տեսցեն                                         — տեսնեն, կտեսնեն, պիտի տեսնեն, տեսնելու են

սուրբ                                             — մաքուր

կոչեսցին                                      — կոչվեն, կկոչվեն, պիտի կոչվեն, կոչվելու են

հալածեալք իցեն                         — հալածվեն, կհալածվեն, պիտի հալածվեն

վասն արդարութեան                 — արդարության համար, արդարության պատճառով

զամենայն բան չար զձէնջ սուտ   — ձեր մասին սուտ ամեն (տեսակ) չար խոսք

 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Տրված բառերն ու  բառակապակցություններն աշխարհաբա´ր դարձրու.

զԱստուած, նոքա, որք, աղքատաց, սգաւորաց, հեզոց, ողորմածաց, խաղաղարարաց, նախատիցեն, հալածեսցեն, ասիցեն, արքայութիւն երկնից, որդիք Աստուծոյ:

Փորձի´ր բացատրել յորժամ բառի կազմությունն ու իմաստը:

Սուրբ արմատով բառե´ր գրիր:

Հատվածն աշխարհաբա´ր դարձրու:

 

ԼԵ) Լուարուք զի ասացաւ առաջնոցն, թէ մի սպանաներ. զի որ սպանանիցէ` պարտական լիցի դատաստանի: Այլ ասեմ ձեզ. եթէ ամենայն որ բարկանայ եղբօր իւրում տարապարտուց, պարտաւոր լիցի դատաստանի. եւ որ ասիցէ ցեղբայր իւր յիմար, պարտաւոր լիցի ատենի. եւ որ ասիցէ ցեղբայր իւր մորոս, պարտաւոր լիցի ի գեհեն հրոյն: Եթե  մատուցանիցես զպատարագ քո ի վերայ սեղանոյ, եւ եթէ անդ  յիշեսցես` եթէ եղբայր քո ունի ինչ խէթ զքեն, թող զպատարագն քո առաջի սեղանոյն, երթ նախ հաշտեաց ընդ  եղբօր քում, եւ ապա եկեալ մատուսջիր զպատարագն քո:

                                                                                                                (Մատթէոս Ե,  21-24)

լուարուք                                          — լսեցեք

ասացաւ                                           — ասվեց

առաջնոցն                                        — առաջիններին (նախնիներին)

մի սպանաներ                                — մի սպանիր

պարտական լիցի                           — պարտական լինի, պարտական կլինի, պարտական

պիտի լինի

եթէ                                                    — եթե, թե

եղբօր իւրում                                   — իր եղբորը, իր եղբոր վրա

տարապարտուց                             — իզուր, զուր տեղը

ատենի                                              — ատյանի (ատյան-դատաստան)

մորոս                                                — հիմար, անմիտ, խելագար

ի գեհեն                                             — գեհենում, դժոխքում

հրոյն                                                 — հրին, կրակին

անդ                                                   — այնտեղ

ինչ                                                     — ինչ-որ

խէթ                                                   — ոխ, քեն, գժտություն

զքէն                                                  — քեզնից, քո մասին

առաջի սեղանոյն                           — սեղանի առաջ

երթ                                                    — գնա

հաշտեաց                                         — հաշտվիր

ընդ եղբօր քում                                — քո եղբոր հետ

մատուսջիր                                      — մատուցիր

 

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Տրված բառերն ու բառակապակցություններն աշխարհաբա´ր դարձրու.

ասեմ, բարկանայ, սպանանիցէ, ասիցէ, մատուցանիցես, յիշեսցես, եկեալ, ցեղբայր իւր, ի վերայ սեղանոյն:

Հատվածն աշխարհաբա´ր դարձրու: Գրաբար տեքստի ո՞ր եթեթե դարձրիր:

Քրիստոսն ի՞նչ է ավելացնում «մի´ սպանիր» պատվիրանին:

 

ԼԶ) Դարձեալ լուարուք զի ասացաւ առաջնոցն. մի´ երդնուցուս սուտ, բայց հատուսցես տեառն զերդմունս քո: Այլ ես ասեմ ձեզ` ամենեւին մի´ երդնուլ, մի յերկինս` զի աթոռ է Աստուծոյ, եւ մի յերկիր` զի աթոռ պատուանդան է ոտից նորա, եւ մի յԵրուսաղեմ` զի քաղաք է մեծի արքայի. եւ մի ի գլուխ քո երդնուցուս, զի ոչ կարես մազ մի սպիտակ առնել կամ թուխ: Այլ եղիցի ձեր բան`  այոն` այո, եւ ոչն` ոչ, զի աւելին քան զայն ի չարէն է:                                                                                                                                                                                                                                                                                                               

(Մատթէոս   Ե,    33-37)

 

մի երդնուցուս                           — չերդվես, չես երդվի, չպիտի երդվես

հատուսցես                                — հատուցես,  կհատուցես, պիտի հատուցես, հատուցելու

ես

տեառն                                        — տիրոջը

զերդմունս քո                            — քո երդումները

մի յերկինս                                 — ո´չ երկնքով (մի´ երդվիր երկնքով)

ոչ կարես                                    — չես կարող

սպիտակ առնել կամ թուխ     — սպիտակեցնել կամ սևացնել

եղիցի                                          — լինի, թող լինի, կլինի, պիտի լինի, լինելու է

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Տրված բառերն ու բառակապակցություններն աշխարհաբա´ր դարձրու.

բան, ի չարէն, մի´ երդնուլ, մազ մի, աւելին քան զայն, աթոռ  է Աստուծոյ, պատուանդան է ոտից նորա, քաղաք է մեծի արքայի, մի յերկիր, մի յԵրուսաղեմ, մի ի գլուխ քո երդնուցուս:

Հատվածն աշխարհաբա´ր դարձրու: Ի՞նչ գրեցիր գրաբար տեքստի բայց-ի փոխարեն:

Ի՞նչ երդումներ գիտես (լսել ես կամ կարդացել), որտեղ հիշատակվում են երկինքը, երկիրը, Երուսաղեմը, սեփական գլուխը: Մարդիկ էլ ինչո՞վ են երդվում:

Ո՞րն է Քրիստոսից առաջ տրված պատվիրանը:

Քրիստոսն ի՞նչ է ավելացնում դրան:

 

ԼԷ)   Լուարուք զի ասացաւ. ակն ընդ ական, եւ ատամն ընդ ատաման: Այլ ես ասեմ ձեզ` մի´ կալ հակառակ չարին. այլ եթէ ոք ածիցէ սպիտակ յաջ ծնօտ քո` դարձո նմա եւ միւսն: Եւ որ կամիցի ոք դատել եւ առնուլ զշապիկս քո, թո´ ղ նմա եւ զբաճկոն քո: Եւ որ տարապարհակ վարիցէ զքեզ մղոն մի, ե´րթ ընդ նմա եւ երկուս: Որում խնդրէ ի քէն` տո´ւր,  եւ որ կամի փոխ առնել  ի քէն` մի´  դարձուցաներ զերեսս:                                     

                                                                                                                   (Մատթէոս  Ե,  38-24)


ակն ընդ ական                                             — աչքի դիմաց (փոխարեն) աչք

մի կալ                                                            — մի՛ կանգնիր

ոք                                                                    — մեկը

ածիցէ ապտակ                                            — ապտակ տա, ապտակ կտա, ապտակ պիտի

տա

նմա                                                                — նրան

կամիցի                                                         — կամենա, կկամենա, պիտի կամենա

տարապարհակ                                           — անկարևոր, առանց պատճառի

վարիցէ                                                          — վարի,  կվարի, պիտի վարի (վարել-տանել)

երթ                                                                 — գնա

ընդ նմա                                                        — նրա հետ

խնդրէ                                                            — խնդրում է

ի քէն                                                              — քեզանից

որում                                                             — նրան, ով

կամի                                                             — կամենում է

փոխ առնել                                                  — պարտք անել

 

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Տրված բառերն ու բառակապակցություններն աշխարհաբա´ր դարձրու.

զմիւսն, առնուլ, դարձո, մղոն մի, յաջ ծնօտ քո, զշապիկս քո, ատամն ընդ ատաման, մի´ դարձուցաներ զերեսս:

Ծնոտ բառն այստեղ ի՞նչ իմաստով է գործածված: Հատվածն աշխարհաբա´ր դարձրու: Ի՞նչ գրեցիր գրաբար տեքստի այլ-ի փոխարեն:

Քրիստոսից առաջ տրված պատվիրանը ո՞րն է:

Ո՞րն է Քրիստոսի պատվիրանը:

 

 ԼԸ) Լուարուք ապաքէն զի ասացաւ. սիրեսցես զընկեր քո, եւ ատիցես զթշնամին քո։ Այլ ես ասեմ ձեզ. սիրեցէք զթշնամիս ձեր. օրհնեցէք զանիծիչս ձեր. բարի՛ արարէք ատելեաց ձերոց. եւ աղօթս արարէք ի վերայ այնոցիկ` որ լլկեն զձեզ եւ հալածեն. զի եղիջիք որդիք հօր ձերոյ որ յերկինս է. զի արեգակն իւր ծագէ ի վերայ չարաց եւ բարեաց, եւ ածէ անձրեւ ի վերայ արդարոց եւ մեղաւորաց: Զի եթէ սիրիցէք զայնոսիկ որ սիրենն զձեզ` զի´նչ վարձք իցեն, ո՞չ ապաքէն եւ մաքսաւորք զնոյն գործեն: Եւ եթե տայցէք միայն ողջոյն բարեկամաց ձերոց` զի´նչ աւելի առնէք, ո՞չ ապաքէն մաքսաւորք եւ մեղաւորք զնոյն գործեն: 

                                                                                                                     (Մատթէոս Ե,  43-47)

ապաքէն                                                         — անշուշտ, արդարև

բարի արարէք                                               — բարություն արեք

լլկեն                                                                — լլկում են

եղիջիք                                                            — լինեք,  կլինեք,  պիտի լինեք, լինելու եք

ածէ անձրեւ                                                   — անձրև է թափում

զայնոսիկ                                                      — նրանց

զի՞նչ վարձք իցեն                                         — ի՞նչ կլինի վարձը

ո՞չ ապաքէն                                                   — չէ՞ որ, մի՞թե ոչ

առնէք                                                             -անում եք

 

 

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Տրված բաոերն ու բառակապակցություններն աշխարհաբա՛ր դարձրու.

սիրեսցես, սիրիցէք, ատեսցես, հալածեն, ծագէ, սիրեն, տայցէք, զարեգակն իւր, հօր ձերոյ, ատելեաց ձերոց, բարեկամաց ձերոց, զանիծիչս ձեր, աղօթս արարէք, ի վերայ այնոցիկ, ի վերայ չարաց եւ բարեաց, ի վերայ արդարոց եւ մեղաւորաց, զնոյն գործեն:

Գրաբար նախադասության (Զի եթէ սիրիցէք զայնոսիկ որ սիրենն ձեզ` զինչ վարձք իցեն, ո՞չ ապաքէն եւ մաքսաւորք զնոյն գործեն) աշխարհաբար տարբերակներից ո՞րը կընտրես` որպես լավագույն նախադասություն.

Քանզի եթե սիրեք նրանց, ովքեր ձեզ են սիրում, ի՞նչ կինի վարձը,  չէ՞ որ մաքսավորներն էլ են նույնն անում։

Քանզի եթե նրանց սիրեք, ովքեր ձեզ են սիրում, վարձն ի՞նչ կյինի, մաքսավորներն էլ նույնը  չե՞ն անում։

Որովհետև եթե ձեզ սիրողներին սիրեք, դրան ի՞նչ վարձ, մաքսավորներն էլ են նույնն անում։

Քրիստոսից աոաջ տրված պատվիրանը ո՞րն է:

Ո՞րն է Քրիստոսի պատվիրանը։

Նախորդներից որի՞ հետ կհամեմատես այս հատվածը։

 

 

ԼԹ)  Զգոյշ լերուք ողորմութեան ձերում` մի առնել աոաջի մարդկան,  որպէս թէ ի ցոյց ինչ նոցա. գուցէ եւ վարձս ոչ ընդունիցիք ի հօրէն ձերմէ` որ յերկինս է: Այլ  յորժամ առնիցես ողորմութիւն, մի՛ հարկաներ փող առաջի քո, որպէս կեղծաւորքն առնեն ի ժողովուրդս եւ ի հրապարակս, որպէս զի փառաւորեսցին ի մարդկանէ. ամեն ասեմ ձեզ` այն իսկ են վարձք նոցա: Այլ դու յորժամ ողորմութիւն առնիցես, մի՛ գիտասցէ ձախ քո զինչ գործէ աջ քո. որպէս զի եղիցի ողորմութիւն քո ի ծածուկ. եւ հայրն քո որ տեսանէ ի ծածուկ` հատուսցէ քեզ յայտնապէս:    

                                                                                                                       (Մատթէոս Զ,    1-4)

ի հրապարակս                       — հրապարակներում

ի մարդկանէ                            — մարդկանցից (մարդկանց կողմից)

այն իսկ են վարձք նոցա       — այն իսկ է նրանց վարձքը (հենց դա է նրանց վարձքը)

մի՛ գիտասցէ                           — չիմանա, թող չիմանա, չի իմանա, չպիտի իմանա, չի

իմանալու

զինչ գործէ                                — ինչ է անում

եղիցի                                         — լինի, կլինի, թող լինի, պիտի լինի, լինելու է,

ի ծածուկ                                   — ծածուկ, թաքուն, գաղտնի

հատուսցէ                                 — հատուցի, թող հատուցի, կհատուցի, պիտի հատուցի,

հատուցելու է

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Տրված բառերն ու բառակապակցություններն աշխարհաբա՛ր դարձրու.

առնեն, տեսանէ, փառավորեսցին, ի ծածուկ, առաջի մարդկան, առաջի քո, ի հօրէն ձերմէ, զգոյշ լերուք ողորմութմեան ձերում։

Ողորմություն բառի արմատով ուրիշ ի՞նչ բառեր գիտես։

Որպէս զի բառակապակցությունն աշխարհաբար ինչպե՞ս կգրես։

Ի՞նչն ես ողորմություն համարում։

Պատմիր՝ ողորմություն տալու ի՞նչ ձևերի մասին է խոսվում, և ինչպե՞ս է գնահատվում յուրաքանչյուրը։

Ո՞ր հատվածը կառանձնացնես իբրև ասույթ։

 

 

Խ) Եւ յորժամ յաղօթս կայցես, մի´ լինիցիս որպէս կեղծաւորքն. զի սիրեն ի ժողովուրդս եւ յանկիւնս հրապարակաց կալ  յաղօթս, որպէս զի երեւեսցին մարդկան. ասեմ ձեզ`  այն իսկ են վարձք նոցա։ Այլ դու յորժամ կայցես յաղօթս, մուտ ի սենեակ քո` եւ փակեա զդուրս քո, եւ կա՛ց յաղօթս առ հայր քո ի ծածուկ. եւ հայրն քո որ տեսանէ ի ծածուկ, հատուսցէ քեզ յայտնապէս: Եւ յորժամ կայցէք յաղօթս, մի՛ շատախօսք լինիք իբրեւ  զհեթանոսն. զի համարին եթէ ի բազում խօսից իւրեանց լսելի լինիցին։ Արդ մի՛ նմանիցէք նոցա. զի գիտէ հայրն ձեր զինչ պիտոյ է ձեզ, մինչչեւ ձեր խնդրեալ  ինչ  իցէ  ի  նմանէ։   

                                                                                                                       (Մատթէոս   Զ,   5-8)

յաղօթս կայցես                     -աղոթքի կանգնես, աղոթես, կաղոթես, պիտի աղոթես

կալ յաղօթս                           — կանգնել աղոթքի, աղոթել

երեւեսցին                            — երևան, կերևան, պիտի երևան, երևալու են

մարդկան                              — մարդկանց

մուտ                                     — մտիր

առ հայր քո                           — քո հորը

համարին                              — համարում են, կարծում են

ի բազում խօսից իւրեանց  — իրենց շատ խոսքերից, իրենց շատ խոսքերի պատճառով

մինչչեւ ձեր խնդրեալ ինչ

իցէ ի նմանէ                         — նախքան դուք նրանից ինչ-որ բան խնդրելու լինեք,

նախքան ձեր ինչ-որ բան խնդրելը նրանից

 

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Տրված բառերն ու բառակապակցություններն աշխարհաբա՛ր դարձրու.

սիրեն, փակեա, մի՛ լինիցիս, լինիցին, մի՛ շատախօսք լինիք, մի՛ նմանիցէք, կայցես յաթօղս, կա՛ց յաղօթս, իբրեւ զհեթանոսն, յանկիւնս հրապարակաց, ի սենեակ քո, զդուրս քո, զինչ պիտոյ է ձեզ։

Պատմիր՝ ի՞նչ պահանջներ են ներկայացվում աղոթողին։

Այս հատվածր նախորդներից որի՞ հետ կհամեմատես։

 

ԽԱ)  Հայր մեր` որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն քո։ Եկեսցէ, արքայութիւն քո. եղիցին կամք քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր։ Եւ թող մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛  տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա զմեզ ի չարէ. զի քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս: Ամէն:

                                                                                                                     (Մատթէոս  Զ,   9-13)

 

յերկինս                              — երկնքում

եկեսցէ                                 — գա, թող գա, պիտի գա,  գալու է

եղիցին                                 — լինեն, կլինեն, պիտի լինեն, լինելու են

եղիցին կամք քո                 — թո՛ղ լինի քո կամքը

յերկրի                                  — երկրում, երկրի վրա

զհաց մեր յանապազորդ   — մեր հանապազօրյա հացը

զպարտիս մեր                    — մեր պարտքերը

մեք                                        — մենք

թողումք                               — թողնում ենք

մերոց պարտապանաց     — մեր պարտապաններին (մեզ պարտք եղողներին)

ի փորձութիւն                     — փորձության, դեպի փորձություն

 

ԽԲ) Մի՛ դատէք զի մի դատիցիք: Զի որով դատաստանաւ դատէք` դատելոց էք. եւ որով չափով չափէք` չափեսցի ձեզ: Զի՞ տեսանես զշիւղ յական եղբօր քոյ. եւ ի քում ականդ զգերանդ ոչ տեսանես: Կամ զիա՞րդ ասես ցեղբայր քո` թող հանից զշիւղդ յականէ քումմէ. եւ ահաւադիկ ի քում ականդ գերան կայ: Կեղծաւոր, հա՛ն նախ զգերանդ յականէ  քումմէ, եւ ապա հայեսցես հանել զշիւղն յականէ եղբօր քո:    

                                                                                                                   (Մատթէոս  Է,   1-5)

 

մի դատիցիք                                                  — չդատվեք, չեք դատվի, չպիտի դատվեք

որով դատաստանաւ                                   — որ դատաստանով

դատելոց էք                                                    — դատվելու եք

չափեսցի                                                         — չափվի, կչափվի, պիտի չափվի, չափվելու է

զգերանդ                                                        — այդ գերանը

զիա՞րդ                                                             — ինչպե՞ս

հանից                                                              — հանեմ, կհանեմ, պիտի հանեմ, հանելու եմ

յականէ քումմէ                                               — քո աչքից

ապա հայեսցես հանել զշիւղն

յականէ եղբօր քո                                         — հետո քո եղբոր աչքից շյուղը հանելուն

կնայես

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Տրված բառերն ու բառակապակցություններն աշխարհաբա՛ր դարձրու.

զշիւղ, յական, դատէք, չափէք, տեսանես, ոչ տեսանես, ասես, հա՛ն, որով չափով, ի քում ականդ, ցեղբայր քո:

Ուշադիր նայի՛ր գրաբար բառերին և նրանց աշխարհաբար փոխադրություններին: Գտիր` որտեղի՞ց են այս, այդ կամ այն բառերը:

երկիրս                — այս երկիրը

զգերանդ             — այդ գերանը

մանկտւոյդ         — այդ մանուկներին

դուռնն                — այն դուռը

Ո՞ր նախադասությունը կառանձնացնես որպես պատվեր։

Այս թեմայով ի՞նչ առածներ գիտես։

 

 

ԽԳ) Խնդրեցէք` եւ տացի ձեզ.  Հայցեցէք՝ եւ գտջիք, բախեցէք՝ եւ բացցի ձեզ։ Զի ամենայն որ խնդրէ` առնու, եւ որ հայցէ` գտանէ, եւ որ բախէ`բացցի նմա: Ո՞  իցէ  ի ձէնջ մարդ` ցոր խնդրիցէ որդի իւր հաց, միթէ քա՞ր տայցէ նմա, եւ կամ խնդրիցէ ձուկն, միթէ  օ՞ձ տայցէ նմա: Արդ` եթէ դուք որ չարդ էք` գիտէք պարգեւս բարիս տալ որդւոց ձերոց, որչա՞փ  եւս առաւել հայրն ձեր որ յերկինս է տացէ բարիս այնոցիկ, որ խնդրեն նմա:

                                                                                                                   (Մատթէոս  Է,  7-11)

տացի              — տրվի,  կտրվի, պիտի տրվի,  տրվելու է

հայցեցէք       — այստեղ` փնտրեցեք

գտջիք            — գտնեք, կգտնեք, պիտի գտնեք, գտնելու եք

բացցի            — բացվի, կբացվի, պիտի բացվի, բացվելու է

ցոր                 — որին

այնոցիկ        -նրանց

 

ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Տրված բառերն ու բառակապակցություններն աշխարհաբա՛ր դարձրու.

նմա, խնդրէ, խնդրեն, խնդրիցէ, առնու, հայցէ, գտանէ, բախէ, տայցէ, տացէ,  որդի իւր, պարգեւս բարիս։

ի՞նչ են նշանակում ընդգծված մասնիկները.

բազումք — շատերը, բազմաց – շատերի, զբազումս — շատերին, շատերը

որդիք, մեծատունք, կեղծաւորք, անդնդոց, աղքատաց, որդւոց, զականս, քարինս,  զդուրս, զթշնամիս:

Զույգ-զույգ արտագրի՛ր այն բառերն ու բառակապակցությունները, որոնք այս հատվածում հակադրվում են։

Ընտրի՛ր (ընդգծի´ր կամ արտագրի´ր) քո կարծիքով ամենագեղեցիկ հնչող նախադասությունը։

 

 

ԽԴ)  Զգոյշ լերուք ի սուտ մարգարէիցն` որ գան առ  ձեզ հանդերձիւք ոչխարաց, եւ ի ներքոյ են գայլք յափշտակօղք։ Ի պտղոյ նոցա ծանիջի՛ք զնոսա. միթէ քաղիցե՞ն ի փշոց խաղող` կամ ի տատասկէ թուզ։ Այսպէս ամենայն ծառ բարի` պտուղ բարի առնէ, եւ ծառ չար՝ պտուղ չար առնէ։ Ոչ կարէ ծառ բարի պտուղ չար առնել, եւ ոչ ծառ չար` պտուղ բարի առնել։ Ամենայն ծառ` որ ոչ առնէ պտուղ բարի, հատանի եւ ի հուր արկանի։ 

                                                                                                                     (Մատթէոս Է,  15-20)

հանդերձիւք                 — հանդերձներով, շորերով

ի ներքոյ                       — ներքուստ

ի պտղոյ նոցա             — նրանց պտղից

ծանիջիք                       — ճանաչեք, կճանաչեք, պիտի ճանաչեք, ճանաչելու եք,

ճանաչեցեք

պտուղ բարի առնէ      — բարի պտուղ է տալիս

հատանի                       — հատվում է, կտրվում է

ի հուր արկանի            — կրակն է գցվում

 

ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Տրված բառերն ու բաոակապակցություններն աշխարհաբա՛ր դարձրու.

գան, ոչ կարէ, քաղիցեն, ի փշոց, ի տատասկէ, գայլք հափշտակողք, հանդերձիւք ոչխարաց, առ ձեզ:

Ճանաչել բառի ծան արմատով գիտեցածդ բառերը գրի՛ր։

Դո՛ւրս գրիր հակադրությունները։ Քո կարծիքով, մարդու մասին ըստ ինչի՞ պիտի դատել։

 

 

ԽԵ) Ամենայն որ լսէ զբանս իմ զայսոսիկ` եւ առնէ զսոսա, նմանեսցի

առն իմաստնոյ, որ շինեաց զտուն իւր ի վերայ վիմի։ Իջին անձրեւք`

եւ խաղացին գետք, շնչեցին հողմք եւ բախեցին զտունն, եւ ոչ կործանեցաւ.  քանզի ի վերայ վիմի հաստատեալ էր։ Եւ ամենայն որ լսէ զբանս իմ զայսոսիկ` եւ ոչ առնէ զսոսա, նմանեսցի առն յիմարի` որ շինեաց զտունն իւր ի վերայ աւազոյ: Իջին անձրեւք` յարեան գետք, շնչեցին հողմք` հարին զտունն, եւ անկաւ. եւ էր կործանումն նորա մեծ յոյժ: 

                                                                                                                                          (Մատթէոս Է,  24)

զբանս իմ զայսոսիկ                                             – իմ այս խոսքերը

առնէ                                                                       – անում է, կատարում է

զսոսա                                                                     – սրանք

ի վերայ վիմի                                                        – ժայռի վրա

իջին                                                                        – իջան, թափվեցին

խաղացին                                                              – շարժվեցին, հորդացան

շնչեցին հողմք                                                      – փչեցին հողմեր(ը)

յարեան                                                                  – վեր կացան, արթնացան (հորդացան)

հարին զտունն                                                      – խփեցին տանը

անկաւ                                                                    – ընկավ

մեծ յոյժ                                                                   – շատ մեծ

 

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Տրված բառերն ու բառակապակցություններն աշխարհաբա՛ր դարձրու.

լսէ, նմանեսցի, ոչ առնէ առն իմաստնոյ, առն յիմարի, ի վերայ աւազոյ:

Գրաբար և աշխարհաբար բառակապակցությունները համեմատի՛ր և հետևությո՛ւն արա.

առն իմաստնոյ                      — իմաստուն մարդու

զականս պատուականս       — պատվական քարեր

սրտի իւրոյ                             — իր սրտի

ի գլուխ իւրում                       — իր գլխում

բարեկամի քում                     — քո բարեկամին

բարեկամաց ձերոց               — ձեր բարեկամներին

յականէ քումմէ                      — քո աչքից

պարգեւս բարիս                    — բարի պարգևներ

 

Դո՛ւրս գրիր պատկերավոր նախադասություններ, որոնք

ա) աշխարհաբար նույն բառերով չեն կառուցվի

բ) նույն բառերով կկառուցվեն։
Դո՛ւրս գրիր հակադրությունները։
Փորձի՛ր հատվածն ինչքան հնարավոր է համառոտ փոխադրել։ Հատվածն ու նրա համառոտ փոխադրությունը համարժե՞ք են։ Ի՞նչ է կորցնում (կամ՝ ինչո՞վ է շահում) փոխադրությունը։

 

 

ԽԶ)  Ահա ել սերմանահան սերմանել. եւ ի սերմանելն իւրում` էր որ անկաւ առ ճանապարհաւ, եւ եկն թռչուն երկնից եւ եկեր զնա: Եւ այլն անկաւ յապառաժի, ուր ոչ գոյր հող բազում, եւ վաղվաղակի բուսաւ. առ ի չգոյէ հիւթոյ երկրին: Ի ծագել արեւու տապացաւ, եւ զի ոչ գոյին արմատք, չորացաւ: Եւ այլն անկաւ ի մէջ փշոց, եւ ելին փուշք եւ հեղձուցին զնա: Եւ այլն անկավ  յերկիր բարի, եւ տայր պտուղ` էր որ հարիւրաւոր, եւ էր որ վաթսնաւոր, եւ էր որ երեսնաւոր:   

                                                                                                                     (Մատթէոս  ԺԳ,  4-8)

ել                                            — ելավ

սերմնահան                          — սերմնացան

սերմանել                               — սերմանելու

ի սերմանելն իւրում            — իր սերմանելու ժամանակ

էր                                            — էր, կար

անկաւ                                    — ընկավ

առ ճանապարհաւ               — ճանապարհի մոտ

եկն                                          — եկավ

եկեր                                        — կերավ

այլն                                         — այլ, ուրիշ

ոչ գոյր                                    — չկար

առ ի չգոյէ հիւթոյ երկրին   — հողում հյութ չլինելու պատճառով

ելին                                         — ելան

հեղձուցին                              — խեղդեցին

յերկիր բարի                          — բարի (լավ) հողի մեջ

տայր                                       — տալիս էր

 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Տրված բառերն ու բառակապակցություններն աշխարհաբա՛ր դարձրու.

յապառաժի, ոչ գոյին, թռչուն երկնից, հող բազում, ի ծագել արեւու, ի մէջ փշոց:

Առակն ընդարձակ փոխադրիր` քո հետևություններով։

 

ԽԷ) Եւ ստիպեաց վաղվաղակի զաշակերտսն մտանել ի նաւ` եւ յաոաջել յայնկոյս, մինչ ինքն զժողովուրդսն արձակեսցէ։  Եւ ի չորրորդում պահու գիշերոյն եկն առ նոսա Յիսուս գնալով ի վերայ ծովուն։ Իբրեւ տեսին զնա աշակերտքն զի գնայր ի վերայ ծովուն` խռովեցան, եւ առ ահին աղաղակեցին: Եւ վաղվաղակի խօսեցաւ ընդ նոսա Յիսուս եւ ասէ. քաջալերեցարո՛ւք, ես եմ, մի՛ երկնչիք: Պատասխանի ետ նմա Պետրոս` եւ ասէ. Տէր, եթէ դու ես, հրամայե՛ա ինձ գալ առ քեզ ի վերայ ջրոցս: Եւ նա ասէ` ե՛կ: Եւ իջեալ ի նաւէն Պետրոս` գնաց ի վերայ ջրոցն, եւ եկն առ Յիսուս: Եւ տեսեալ զհողմն սաստիկ` երկեաւ. եւ իբրեւ սկսաւ ընկղմիլ` աղաղակեաց եւ ասէ. Տէր, փրկե՛ա զիս: Եւ վաղվաղակի Յիսուս ձգեաց զձեռն իւր` կալաւ զնա եւ ասէ. թերահաւատ, ընդէ՞ր երկմտեցեր: Եւ իբրեւ ելին ի նաւ, հանդարտեաց հողմն:

(Մատթէոս  ԺԴ,  22,  25-32)

վաղվաղակի                            — արագ, շտապ, անմիջապես, շուտով

զաշակերտսն                          — աշակերտներին

յառաջել                                    — առաջ գնալ, առջևից գնալ, առաջանալ, աոաջնորդել

յայնկոյս                                   — այն կողմ, մյուս կողմ, դիմացը

ի չորրորդում պահու

գիշերոյն                                  — գիշերվա չորրորդ պահին

խռովեցան                               — խռովեցին, հուզվեցին, վախեցան, տագնապահար եղան

առ ահին                                  — ահից, սարսափից

քաջալերեցարուք                   — քաջալերվեցեք

մի՛ երկնչիք                              — մի՛երկնչեք, մի՛վախենաք

պատասխանի ետ                   — պատասխան տվեց, պատասխանեց

երկեաւ                                      — վախեցավ

կալաւ զնա                               — բոնեց նրան

ընդէ՞ր                                       — ինչո՞ւ

երկմտեցեր                               — երկմտեցիր, տարակուսեցիր

ելին                                            — ելան, բարձրացան

 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Տրված բառերն ու բառակապակցություններն աշխարհաբա՛ր դարձրու.
զժողովուրդսն, եկն, արձակեսցե, տեսին, գնայր, հրամայեա՛, առ նոսա, ընդ նոսա, առ քեզ, ի վերայ ջրոցս, իջեալ ի նաւէն, տեսեալ զհողմն սաստիկ, ձգեաց զձեռն իւր։

Գրաբար այս արտահայտություններն աշխարհաբար դարձնելիս ընտրի՛ր ամենահարմարը.

պատասխանի ետ եւ ասէ         — պատասխան տվեց և ասում է, պատասխանեց և

ասաց,  պատասխանեց

աղաղակեաց եւ ասէ                 — աղաղակեց և ասում է, աղաղակեց և ասաց,

աղաղակեց

խօսեցաւ եւ ասէ                       — խոսեց և ասում է, խոսեց և ասաց, խոսեց

 

Հատվածը համառոտ փոխադրի՛ր։

Համեմատի՛ր ԺԴ հատվածի հետ։

 

 

ԽԸ) Մի՛ հոգայք վասն ոգւոց ձերոց՝ զինչ ուտիցէք, կամ զինչ ըմպիցէք. եւ մի՛ վասն մարմնոց ձերոց՝ թէ զինչ ագանիցիք. ո՞չ ապաքէն ոգի առաւել է քան զկերակուր, եւ մարմին՝ քան զհանդերձ: Հայեցարո՛ւք ի թռչունս երկնից՝ զի ո՛չ վարեն եւ ո՛չ հնձեն եւ ո՛չ ժողովեն ի շտեմարանս, եւ հայրն ձեր երկնաւոր կերակրէ զնոսա. ո՞չ ապաքէն դուք առաւել էք քան զնոսա: Իսկ արդ  ո՞  ի ձէնջ առ հոգալ իւրում՝ յաւելուլ  կարիցէ  ի հասակ իւր կանգուն մի: Եւ վասն հանդերձի զի՞ հոգայք. հայերացուք ի շուշանն վայրենի՝ որպէ՞ս աճէ. ո՛չ ջանայ և ո՛չ նիւթէ: Ասեմ ձեզ՝ զի եւ ոչ Սողոմոն յամենայն փառսն իւրում  զգեցավ իբրեւ զմի ի նոցանէ: Իսկ եթէ զխառն ի վայրի՝ որ այսօր է, եւ վաղիւն ի հնոց արկանի, Աստուած այնպէս զգեցուցանէ. ո՞րչափ եւս առաւել զձեզ, թերահաւատք: Մի՛ այսուհետեւ հոգայցէք եւ ասիցէք. զի՞նչ կերիցուք, կամ զի՞նչ զգեցցուք: Զի զայդ ամենայն հեթանոսք խնդրեն. քանզի գիտէ հայրն ձեր երկնաւոր՝ թէ պիտոյ է ձեզ այդ ամենայն:
(
Մատթէոս Զ  25-32)


մի՛ հոգայք                        — մի՛ հոգաք, հոգ մի՛ արեք

հոգայք                              — հոգում եք

հոգասցէ                           — հոգա, կհոգա, պիտի հոգա, հոգալու է

մի՛հոգայցեք                     — չհոգաք, չեք հոգա, չպիտի հոգաք, չեք հոգալու

վասն ոգւոց ձերոց          —  ձեր ոգիների համար

ագանիցիք                        — հագնեք, կհագնեք, պիտի հագնեք

հայեցարուք                     — նայեցեք

ի թռչունս                          — թռչուններին

երկնից                               — երկնքի

ի շտեմարանս                  — շտեմարաններում

առ հոգալ իւրում              — իր հոգալով, իր հոգս անելով

յաւելուլ                              — ավելացնել

կանգուն մի                       — մի կանգուն (մոտ քառասունվեց սանտիմետր)

վասն հանդերձի               — հանդերձի մասին

ոչ նիւթէ                              — չի նյութում, չի հյուսում, ո՛չ նյութում է

յամենայն փառս իւրում   — իր ամբողջ փառքի մեջ

զգեցաւ                                — հագնվեց

վաղիւն                               — վաղը

այսօր է                               — այսօր կա

արկանի                             — գցվում է, նետվում է

զգեցուցանէ                       — հագցնում է

կերիցուք                            — ուտենք, կուտենք, պիտի ուտենք, ուտելու ենք

արբցուք                             — խմենք, կխմենք, պիտի խմենք, խմելու ենք

զգեցցուք                            — հագնենք, կհագնենք, պիտի հագնենք, հագնելու ենք

յաւելցի                               — ավելացվի, կավելացվի, պիտի ավելացվի, ավելացվելու է

 

ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Հատվածն աշխարհաբա՛ր դարձրու:

Այն հատվածն ընդգծի՛ր (կամ արտագրի՛ր)՝ որը պատվեր է:

Ո՞ր նախադասությունը կառանձնացնես (ընդգծի՛ր կամ արտագրի՛ր)՝ իբրև առանձին, ամբողջական, գեղեցիկ ու խելացի խոսք:

Ընդգծի՛ր քո կարծիքով ամենագեղեցիկ գրաբար նախադասությունը:

 

  ԽԹ) Ամենեցուն ժամանակ է. եւ ժամ ամենայն իրաց ի ներքոյ երկնից.

 Ժամանակ ծնանելոյ եւ ժամանակ մեռանելոյ.

 Ժամանակ տնկելոյ եւ ժամանակ խլելոյ զանկեալն.

Ժամանակ սպանանելոյ եւ ժամանակ բժշկելոյ.            

Ժամանակ քակելոյ եւ ժամանակ շինելոյ.

Ժամանակ լալոյ եւ եւ ժամանակ ծիծաղելոյ.

Ժամանակ կոծելոյ եւ ժամանակ կաքաւելոյ.

Ժամանակ ձգելոյ ի քարինս եւ ժամանակ ժողովելոյ քարինս.

Ժամանակ խնդրելոյ եւ ժամանակ կորուսանելոյ.

Ժամանակ պահելոյ եւ ժամանակ արտաքս հանելոյ.

Ժամանակ պատառելոյ եւ ժամանակ կարկատելոյ.

­­Ժամանակ սիրելոյ եւ ժամանակ ատելոյ.

Ժամանակ պատերազմի եւ ժամանակ խաղաղութեան:

                                                                                                            (Ժողովող Գ, 1-8)

 

ամենեցուն              — ամենքի (ն), ամեն ինչի(ն)

է                                — է, կա, գոյություն ունի

իրաց                         — իրերի(ն), բների(ն)

ամենայն իրաց        — ամեն ինչի, ամեն բանի

խլեմ                          — խլել, պոկել, հանել

քակեմ                       — քանդել

կաքաւեմ                  — պարել

ձգեմ                          — ձգել, նետել, գցել, շպրտել

ժողովեմ                   — ժողովել, հավաքել

քարինս                    — քարեր

խնդրեմ                    — խնդրել, փնտրել

կորուսնեմ               — կորցնել

արտաքս հանեմ     — դուրս հանել

 

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Առաջին նախադասության աշխարհաբար փոխադրություններից ո՞րն ես ամենահաջողը համարում:

Ամեն ինչի ժամանակը կա, և կա երկնքի տակ բոլոր բաների ժամը:

Ամեն ինչ իր ժամանակն ունի, և կա երկնքի տակ՝ բոլոր բաներն իրենց ժամը:

Ամեն ինչի ժամանակը կա, և կա երկնքի տակ բոլոր բաների ժամն ունեն:

Ամեն ինչի, երկնքի տակ ամեն բանի ժամանակը կա:

Ամեն ինչ, երկնքի տակ ամեն բան իր ժամանակն ունի:

Հատվածն աշխարհաբա՛ր դարձրու: Բառակապակցությունների մեջ ժամանակ բառը մեկ սկզբում թո՛ղ, մեկ տա՛ր վերջ. ո՞ր դեպքում կպահպանվի գրաբար տեքստի ռիթմը:

 

Ծ) Ե՛րթ առ մրջիւնն, ո՛վ վատ, եւ նախանձեաց ընդ ճանապարհս նորա, եւ լեր իմաստնագոյն եւս քան զնա: Զի նորա ոչ գոյ հողագործութիւն, եւ ոչ հարկադիր եւ ոչ ընդ տերամբք է, եւ պատրաստէ ամարանի զկերակուր եւ բազում համբարս դնէ ի հունձս: Կամ ե՛րթ առ մեղուն եւ ուսիր զիա՛րդ գործօն է, եւ գործ նորա որպէս պարկեշտութեամբ գործի. զորոյ վաստակն թագաւորք եւ տնանկք ի բժշկութիւն մատուցանեն. ցանկալի է ամենեցուն եւ մեծարոյ. զի թէպէտ եւ տկար է զօրութեամբ, պատուեաց զիմաստութիւն եւ յարգեցաւ: Մինչեւ յե՞րբ յորսայսեալ կաս, ո´վ վատ, կամ ե՞րբ ի քնոյ զարթիցես: Փոքր մի ննջիցես, փոքր մի նստիցիս, փոքր մի նիրհիցես, փոքր մի հանգուցանիցես զձեռն քո վերայ լանջաց քոց, ապա այնուհետեւ հասանիցէ ի վերայ քո իբրեւ զչար ուղեւոր տնանկութիւն, եւ կարօտութիւն իբրեւ զժիր սուրհանդակ: Ապա եթէ անդանդաղ լինիցիս, հասանիցէ իբրեւ զաղբեւր ամառն քո, եւ կարօտութիւն իբրեւ այր մի չար ինքնահալած լինիցի:

                                                                                                                           (Առակք Զ,   6-11)

ե´րթ                                    — գնա´

նախանձեաց                     — նախանձիր

ընդ ճանապարհս նորա  — նրա ճանապարհներին

լեր                                       — եղիր

իմաստնագոյն                  — ավելի իմաստուն

ոչ գոյ                                  — չկա, գոյություն չունի

հարկադիր                        — հարկ դնող, հարկապահանջ, բռնադատող

ոչ ընդ տերամբք է           — տերերի իշխանության տակ չէ (տեր չունի)

ամարանի                         — ամռանը

համբարս                          — մթերք, պարեն, նաև` մթերանոց, շտեմարան

ի հունձս                            — հունձքի ժամանակ

ուսիր                                 — սովորիր

զիարդ                                — ինչպես

գործօն                               — գործող, գործունյա

ի բժշկութիւն                    — բժշկության համար, բժշկության նպատակով

մատուցանեն                   — մատուցում են

մեծարոյ                            — մեծարված, հարգելի

ամենեցուն                       — բոլորին

յարգեցաւ                         — հարգվեց

յորսայսեալ                      — թիկունքի վրա, անշարժ, ծուլությամբ, պառկած

ի քնոյ                                — քնից

հանգուցանեմ                 — դնել, հանգստացնել, հանդարտեցնել

հանգուցանիցես             — դնես, կդնես, պիտի դնես

ի վերայ լանջաց քոց      — քո լանջի(կրծքի) վրա

կարօտութիւն                 — աղքատություն, խեղճություն

 

ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Տրված բառերի արմատները գտի´ր և դրանց օգնությամբ բացատրի´ր բառերը.

տնանկ, տնանկություն, ինքնահալած:

Գտի´ր հակառակ իմաստով գործածված

ա) բառերը

բ) արտահայտությունները

գ) նախադասությունները:

Գտի´ր համեմատությունները:

Գրիր` ինչպե´ս ես հասկանում այս նախադասությունները.

ա) Ապա եթէ անդանդաղ լինիցիս, հասանիցէ իբրեւ զաղբեւր ամառն քո,  եւ կարօտութիւն իբրեւ այր մի չար ինքնահալած լինիցի:

բ) Ոչ հարկադիր եւ տերամբք է, եւ պատրաստէ ամարանի զկերակուր եւ բազում համբարս դնէ ի հունձս:

Մեկ նախադասությամբ գրի´ր առակի միտքը:

Այդ միտքն արտահայտող ի՞նչ առած-ասացվածքներ գիտես:

 

ԾԱ) ՈՐՈՋ ԱՂՔԱՏԻՆ

Արք երկու էին ի քաղաքի միում, մին մեծատուն եւ միւսն աղքատ: Եւ մեծատանն էին հօտք եւ անդեայք բազում յոյժ, եւ աղքատին եւ ոչ ինչ, բայց որոջ մի փոքր. եւ որոջն հաստատեալ էր ընդ նմա եւ ընդ որդիս նորա ի միասին. ի հացէ նորա ուտէր եւ ի բաժակէ նորա ըմպէր եւ ի ծոց նորա ննջէր, եւ էր նորա իբրեւ զդուստր: Եւ եկն այր անցաւոր առ այրն մեծատուն. եւ խնայեաց մեծատունն առնուլ ի հօտից իւրոց եւ յանդէոց իւրոց. եւ էառ զորոջ աղքատին եւ արար առնն եկելոյ կերակուր: 

                                                                                                   (Բ Թագաւորաց,  ԺԲ,  1-4)

 

արք երկու էին                       — երկու մարդ կար, երկու մարդ էր ապրում

մեծատուն                              — հարուստ

մեծատանն էին                     — մեծատունն ուներ

հօտք եւ անդեայք բազում յոյժ  — չափազանց շատ հոտեր և նախիրներ

աղքատին եւ ոչ ինչ               — աղքատ (չուներ) և ոչինչ

որոջ                                         — գառնուկ

հաստատեալ էր                    — հաստատված էր, ապրում էր

էր նորա իբրեւ զդուստր      — կարծես նրա դուստրն էր

առնուլ                                    — առնել, վերցնել

ի հօտից իւրոց                      — իր հոտերից

յանդէոց իւրոց                      — իր նախիրներից

էառ                                         — առավ, վերցրեց

արար                                     — արեց, պատրաստեց

առնն եկելոյ                          — եկած մարդու համար

 

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Գտի´ր մեծատուն մարդու մասին պատմող նախադասությունները: Դրանցից ո՞րն է նրան բնութագրում:

Գտի´ր աղքատի մասին պատմող նախադասությունները:

Հատվածն աշխարհաբա´ր դարձրու. եւ-երից ո՞րը գրեցիր եւ, ո՞րը` այլ, ո՞րը` իսկ:

Առակն ինքդ վերնագրիր`

ա) մեկ բառով

բ) բառակապակցությամբ

գ) նախադասությամբ (եթե կարող ես` առածով):

 

 

ԾԲ) ՄՇԱԿՔ ԱՅԳՒՈՅՆ

Այր մի էր տանուտէր, որ տնկեաց այգի եւ ցանկով պատեաց զնա եւ փորեաց ի նմա հնձան եւ շինեաց աշտարակ. եւ ետ զնա ցմշակս եւ գնաց ի տար աշխարհ: Իբրեւ մերձեցաւ ժամանակ պտղոյ, առաքեաց զծառայս իւր առ մշակսն` առնուլ զպտուղս նորա: Եւ կալեալ մշակացն զծառայս նորա զոմն տանջեցին, զոմն սպանին, զոմն քարկոծեցին: Դարձեալ առաքեաց այլ ծառայս բազումս քան զառաջինսն, եւ արարին նոցա նոյնպէս: Յետոյ առաքեաց առ նոսա զորդի իւր եւ ասէ. «Թերեւս ամաչեսցեն յորդւոյ աստի իմմէ»: Իսկ մշակքն իբրեւ տեսին զորդին, ասեն ընդ միտս. «Սա է ժառանգն, եկայք սպանցուք զսա եւ կալցուք զժառանգութիւն սորա»: Եւ առեալ հանին զնա արտաքոյ քան զայգին եւ սպանին: Արդ յորժամ եկեսցէ տէր այգւոյն, զի՞նչ արասցէ մշակացն այնոցիկ: Ասեն ցնա «Զչարսն չարաւ կորուսցէ եւ զայգին տացէ այլոց մշակաց, որք տացեն նմա ի ժամու իւրեանց»:

                                                                                                                (Մատթէոս   ԻԱ,   33-41)

 

ցանկով պատեաց զնա                           — ցանկապատեց այն

ի նմա                                                         — նրանում, նրա մեջ

ետ                                                               — տվեց

ի տար աշխարհ                                       — ուրիշ երկիր, օտար աշխարհ

իբրեւ մերձեցաւ ժամանակ պտղոյ      — երբ մոտեցավ պտղի ժամանակը

առաքեաց                                                  — ուղարկեց, առաքեց

կալեալ մշակացն զծառայս նորա         — մշակները բռնելով նրա ծառաներին

զոմն                                                            — որին, մեկին, ինչ-որ մեկին

այլ ծառայս                                                — այլ ծառաների

արարին                                                     — արեցին

որդւոյ աստի իմմէ                                   — իմ այս որդուց

իբրեւ                                                          — երբ, հենց որ

ընդ միտս                                                  — մտքում

կալցուք                                                     — վերցնենք, տիրենք

արտաքոյ քան զայգին                            — այգուց դուրս

յորժամ                                                       — երբ

արասցէ                                                     — անի, կանի, պիտի անի, անելու է

զչարսն                                                      — չարերին

չարաւ                                                        — չարով

զպտուղս                                                   — պտուղները

ի ժամու իւրեանց                                    — իրենց ժամանակին

 

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Գրաբար ցմշակս բառն աշխարհաբար տեքստում որտե՞ղ մշակներին դարձրիր, որտե՞ղ` մշակների մոտ:

Տրված նախադասության աշխարհաբար տարբերակներից ո՞րն է այսօր ընդունելի:

Իբրեւ տեսին զորդին, ասեն ընդ միտս:

Երբ որդուն տեսան, մտքում ասում են:

Երբ որդուն տեսան, մտքում ասացին (կամ` մտածեցին):

Առակում խոսքի այսպիսի կազմություն (երբ տեսան, ասում են) էլի կա՞: Եթե այո` արտագրի´ր (կամ ընդգծի´ր) և ճիշտ աշխարհաբա´ր դարձրու:

Ո՞ր նախադասությունն է ամենից դիպուկ բնութագրում`

ա) մշակներին

բ) այգու տիրոջը:

Առակն ի´նքդ վերնագրիր:

Զչարսն չարաւ կորուսցէ   արտահայտությունը նախորդ հատվածներից որի՞ հետ կհամեմատես:

 

 

ԾԳ) ԱՆԱՌԱԿ ՈՐԴԻՆ

Առն միոջ էին երկու որդիք: Ասէ կրտսերն ի նոցանէ ցհայրն. «Հայր, տուր ինձ բաժին, որ անկանի յընչիցդ»: Եւ նա բաժանեաց նոցա զկեանսն: Եւ յետ ոչ  բազում աւուրց ժողովեալ զամենայն կրտսեր որդւոյն` գնաց յաշխարհ հեռի եւ անդ վատնեաց զինչս իւր, զի կայր անառակութեամբ: Եւ իբրեւ սպառեաց զամենայն, եղեւ սով սաստիկ յաշխարհին  յայնմիկ, եւ սկսաւ ինքն չքաւորել: Եւ գնացեալ  յարեցաւ ի մի ոմն ի քաղաքացւոց աշխարհին այնորիկ. եւ յղեաց զնա յագարակ իւր արածել խոզս: Եւ ցանկայր լնուլ զորովայնն իւր յեղջերէն, զոր խոզքն ուտէին. եւ ոչ ոք տայր նմա: Եւ եկեալ ի միտս իւր` ասէ. «Քանի՜ վարձկանք իցեն ի տան հօր իմոյ հացալիցք, եւ ես աստ սովամահ կորնչիմ: Յարուցեալ գնացից առ հայր իմ եւ ասացից ցնա. Հա´յր, մեղայ  յերկինս եւ առաջի քո, եւ ո´չ եւս եմ արժանի կոչել որդի քո. արա´ զիս զմի ի վարձկանաց քոց»: Եւ յարուցեալ եկն առ հայր իւր: Եւ մինչդեռ հեռագոյն էր` ետես զնա հայրն եւ գթացաւ, յարեաւ եւ ընթացաւ ընդ առաջ, անկաւ զպարանոցաւն նորա եւ համբուրեաց զնա: Ու ասէ ցնա որդին. «Հա´յր, մեղայ յերկինս եւ առաջի քո, ո´չ եւս եմ արժանի կոչել որդի քո»: Ասէ հայրն ցծառայս իւր. «Վաղվաղակի հանէք զպատմուճանն առաջին եւ ագուցէք նմա, եւ տուք զմատանին ի ձեռն նորա եւ կօշիկս յոտս նորա: Եւ ածէք զեզն պարարակ, զենէք. կերիցուք եւ ուրախ լիցուք: Զի այս որդի իմ մեռեալ էր եւ եկեաց, կորուսեալ էր եւ գտաւ»: Եւ սկսան ուրախ լինել: Եւ էր երէց որդի նորա յագարակի. եւ մինչդեռ գայր եւ մերձ եղեւ ի տունն լուաւ զձայն երգոց եւ զպարուց: Եւ կոչեցեալ առ ինքն զմի ի ծառայիցն հարցանէր, թէ զինչ իցէ այն: Եւ նա ասէ  ցնա. «Զի եղբայր քո եկեալ է, եւ եզեն հայր քո զեզն պարարակ, զի ողջամբ ընկալաւ զնա»: Բարկացաւ եւ ոչ կամէր մտանել, եւ հայրն ելեալ արտաքս` աղաչէր զնա: Պատասխանի ետ եւ ասէ ցհայրն. «Այս քանի՜ ամք են, զի ծառայեմ քեզ եւ երբէք զպատուիրանաւ քով ոչ անցի. ուլ մի երբէք ոչ ետուր ինձ, զի ուրախ եղեց ընդ բարեկամս իմ: Յորժամ եկն որդիդ քո այդ, որ եկեր զկեանս քո, զեներ դմա զեզն պարարակ»: Եւ ասէ ցնա. «Որդեակ, դու հանապազ ընդ իս ես, եւ ամենայն որ ինչ իմ է` քո է: Այլ ուրախ լինել եւ խնդալ պարտ էր, զի եղբայր քո այս մեռեալ էր եւ եկեաց, կորուսեալ էր եւ գտաւ»:

                                                                                                                     (Ղուկաս   ԺԵ,  11-32)

առն միոջ էին                      — մի մարդ ուներ

անկանի                               — ընկնում է, հասնում է

ինչք                                      — ունեցվածք

յընչիցդ                                 — ունեցվածքիցդ

զկեանսն                              — ապրուստը, ունեցվածքը

յետ ոչ բազում աւուրց       — ոչ շատ օրերից հետո

ժողովեալ զամենայն

կրտսեր որդւոյն                — կրտսեր որդին հավաքելով ամբողջը

հեռի                                     — հեռու

զինչս իւր                             — իր ունեցվածքը

կեայր                                   — ապրում էր, կյանք էր վարում

յաշխարհին յայնմիկ         — այս աշխարհում, այն երկրում

գնացեալ յարեցաւ ի մի

ոմն ի քաղաքացւոց

աշխարհին այնորիկ          — գնաց, մտավ այն երկրի քաղաքացիներից մեկի մոտ

յղեաց                                     — ուղարկեց

յագարակ իւր                       — իր ագարակը

ցանկայր լնուլ

զորովայնն իւր                     — ցանկանում էր լցնել իր որովայնը

յեղջերէն                                — եղջյուրից

ոչ ոք տայր նմա                   — ոչ ոք չէր տալիս նրան

ի տան հօր իմոյ                   — իմ հոր տանը

հացալիցք                             — հաց ուտող, հացով լցված

կորնչիմ                                 — կորչում եմ

յարուցեալ                             -ելած, ելել (է), ելնելով

գնացից                                  — գնամ, կգնամ, պիտի գնամ, գնալու եմ

մեղայ յերկինս

եւ առաջի քո                        — մեղանչեցի (մեղք գործեցի) երկնքի և քո առաջ

ոչ եւս եմ արժանի

կոչել որդի քո                       — այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ

արա´ զիս զմի

ի վարձկանաց քոց              — արա´ ինձ քո վարձկաններից մեկը

մինչդեռ                                 — մինչդեռ, երբ դեռ, դեռևս

հեռագոյն էր                         — հեռու էր

ետես                                      — տեսավ

գթացաւ                                 — գթաց

յարեաւ                                  — վեր կացավ, ելավ

անկաւ զպարանոցաւն

նորա                                     — ընկավ նրա պարանոցով

հանէք զպատմուճանն

առաջին                                — հանեք առաջվա պատմուճանը

ագուցէք նմա                        — հագցրեք նրան

տուք                                       — տվեք

ի ձեռս նորա                         — նրա ձեռքը

յոտս նորա                            — նրա ոտքը

ածէք                                       — բերեք

զեզն պարարակ                   — պարարտ, գեր եզը

զենէք                                      — մորթեցեք

կերիցուք                               — ուտենք, կուտենք, պիտի ուտենք, ուտելու ենք

լիցուք                                    — լինենք, կլինենք, պիտի լինենք, լինելու ենք

եկեաց                                    — ապրեց

գտաւ                                      — գտնվեց

երէց                                        — ավագ, մեծ

յագարակի                             — ագարակում

գայր                                        — գալիս էր

մերձ եղեւ                               — մոտեցավ, մոտ եղավ

ի տունն                                  — տանը

լուաւ                                       — լսեց

կոչեցեալ                                — կանչելով

եզեն                                        — մորթեց

ողջամբ ընկալաւ զնա         — ողջ ընդունեց նրան

ոչ կամէր մտանել                — չէր կամենում մտնել

եկեալ արտաքս                   — դուրս գալով

ամք                                        — տարիներ

ծառայեմ                                — ծառայում եմ

զպատուիրանաւ քով

ոչ անցի                                 — քո պատվիրանից (խոսքերից) դուրս չեկա

ոչ ետուր                                — չտվեցիր

եղէց                                        — լինեմ, կլինեմ, պիտի լինեմ, լինելու եմ

ընդ բարեկամս իմ               — իմ բարեկամների հետ

դմա                                        — դրան, դրա համար

եկեր զկեանս քո                  — կերավ քո ապրուստը

հանապազ                            — միշտ

ընդ իս                                   — ինձ հետ

պարտ էր                              — պետք էր, հարկավոր էր

 

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Ամ (տարի) արմատով ի՞նչ բառեր գիտես:

Զենում բառի զեն արմատով իմացածդ բառերը գրի´ր:

Տեքստի ո՞ր բառերն են աշխարհաբարում իմաստափոխվել (իմաստի փոփոխություն կրել):

Ինչպե՞ս աշխարհաբար կդարձնես արածել խոզս բառակապակցությունը` խոզեր արածեցնելո՞ւ, թե՞ այս խոզն արածեցնելու:

Նախադասությունների աշխարհաբար փոխադրությունն ավարտի´ր:

Մի քանի օրից (ոչ շատ օր հետո) կրտսեր որդին հավաքեց ամեն ինչ և գնաց հեռու երկիր….

Բայց դեռ շատ հեռու էր, որ հայրը տեսավ….

Իր մոտ է կանչում ծառաներից մեկին….

Իսկ երբ ամեն ինչ սպառեց, սաստիկ…..

Իմ հոր տանը հաց ուտող քանի՜ վարձկան կա, իսկ….

Իսկ նրա ավագ որդին ագարակում էր, և երբ եկավ ու մոտեցավ տանը…..

Այս քանի՜ տարի քեզ ծառայում եմ և երբեք խոսքիցդ դուրս չեմ եկել, բայց…..

Բայց պարտավոր ենք ուրախանալ ու խնդալ, քանզի քո այս եղբայրը….

Գտի´ր հորն ամենից դիպուկ բնութագրող հատվածը:

Առակի համառոտ փոխադրությունն ավարտի´ր:

Մի մարդ ունեցվածքը բաժանեց երկու որդուն: Կրտսեր որդին իր բաժինն օտար երկրում վատնեց ու խոզարած դարձավ ուրիշի դռանը: Երբ խելքի եկավ ու զղջաց, վերադարձավ հոր մոտ` հայրական տանը գոնե ծառա լինելու ցանկությամբ: Բայց հայրը….

Այսօր ի՞նչ կնշանակի Անառակ որդու վերադարձը արտահայտությունը:

Առակն ի´նքդ վերնագրիր:

 

ԾԴ)  Երեւեցան երկու կանայք եւ կացին առաջի արքայի: Եւ ասէ մի կինն. «Տե՛ր իմ, ես եւ կինն այս էաք ի միում տան. եւ ծնայ ի տանն: Եւ եղեւ յաւուրն երրորդի, ծնաւ եւ կինս այս. եւ մեք առանձինն էաք. ոչ գոյր ընդ մեզ ի տանն` բաց ի մէնջ երկոցունցի տանն: Եւ մեռաւ որդին սորա ի գիշերի. քանզի ննջեաց ի վերայ նորա: Եւ յարեաւ ի հասարակ գիշերի. էառ զմանուկն իմ ի գրկաց իմոց. եւ աղախին քո ի քուն էր. եւ ննջեցոյց զնա ի ծոց իւրում. եւ զորդին իւր զմեռեալ ննջեցոյց ի ծոց իմում: Եւ յարեայ ընդ առաւօտն դիեցուցանել զորդին իմ. եւ նա էր մեռեալ. եւ հայեցայ ընդ նա այգունն, եւ ահա չէր որդին իմ զոր ծնայ»: Եւ ասէ միւս կինն. «Ո´չ, այլ որդի քո է մեռեալն, եւ որդի իմ կենդանին»: Եւ միւսն եւս ասէր. «Այլ որդի իմ կենդանին, եւ որդի քո մեռեալն»: Եւ խօսեցան առաջի արքայի, եւ ասէ ցնոսա արքայ. «Դու ասես, թէ այս որդի իմ է, որ կենդանիս է, եւ որդի դորա մեռեալն: Եւ դու ասես` ոչ´, այլ որդին քո մեռեալն, եւ որդի իմ` կենդանին»: Եւ ասէ արքայ. «Առէք առ իս զսուրն»: Եւ բերին զսուրն առաջի արքայի: Եւ ասէ արքայ. « Կտրեցէք զմանուկն զստնդիաց զկենդանի յերկուս, եւ տուք զկէսն նորա դմա, եւ զկէսն նորա նմա»: Եւ պատասխանի ետ կինն, որոյ որդին կենդանի էր, եւ ասէ ցարքայ. «Տէր, տո´ւք նմա զմանուկն կենդանի. եւ մահու մի´ սպանանէք զնա»:

Եւ միւսն ասէր. «Մի´ իմ լիցի եւ մի´ դորա, կտրեցէք ընդ մէջ»: Պատասխանի ետ արքայ ասէ. «Տուք դմա զմանուկն կենդանի, որ ասաց, թէ տուք զդա նմա եւ մահու մի´ սպանանէք զդա. նա է մայր դորա»:

                                                                                                            (Գ Թագաւորաց Գ,  16-27)

 

կացին                                — կանգնեցին

էաք                                        — էինք

ծնայ                                        — ծնեցի, ծնվեցի

ծնաւ                                       — ծնեց, ծնվեց

յաւուրն երրորդի                 — երրորդ օրը

ոք                                           — մեկը, ինչ-որ մեկը, մի մարդ

ոչ գոյր                                   — չկար

յարեաւ                                  — վեր կացավ, ելավ

յարեայ                                   — վեր կացա, արթնացա

ի հասարակ գիշերի            — գիշերվա կեսին

էառ                                         — առավ

դիեցուցանեմ                        — կերակրել (կրծքով)

այգունն                                  — առավոտյան

առէք                                      — այստեղ` բերեք

զմանուկն զստնդիաց         — կաթնակեր (կրծքով սնվող) մանկանը

ընդ մէջ                                  — միջից, մեջտեղից

 

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Պատմիր` թագավորն ինչպե՞ս որոշեց, թե երեխայի մայրն ո´վ է:

Աշխարհաբա´ր դարձրու առակը:

Գրաբար առակը համառոտիր` այնտեղից բառեր, բառակապակցություններ, նախադասություններ հանելով այնպես, որ այն էլի իբրև ամբողջական տեքստ ընկալվի:

Առակը վերնագրի´ր:

 

 

ԾԵ) Առն միոջ էին երկու որդիք, եւ մատուցեալ առ առաջինն ասէ. «Որդեակ, ե´րթ այսօր, գործեա´ յայգւոջ»: Նա պատասխանի ետ եւ ասէ. «Երթամ, տէր», եւ ոչ չոգաւ: Մատուցաւ առ միւսն եւ ասէ նոյնպէս. նա պատասխանի ետ եւ ասէ. «Ոչ կամիմ»: Բայց յետոյ զղջացաւ եւ չոգաւ յայգին: Արդ ո՞  յերկոցունց արար զկամս հօրն:  

                                                                                                                  (Մատթէոս ԻԱ,  28-31)

 

մատուցեալ                — մոտենալով, մոտեցած

գործեա´                     — գործ արա, աշխատի´ր

յայգւոջ                       — այգում

ոչ չոգաւ                     — չգնաց

մատեաւ                     — մոտեցավ

ոչ կամիմ                   — չեմ կամենում

ո՞                                 — ո՞վ

յերկոցունց               — երկուսից

արար                        — արեց

զկամս                       —  կամքը

 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Այս բառակապակցություններն աշխարհաբա´ր դարձրու.

երկու որդիք, մատուցեալ առ առաջինն, առ միւսն, ո՞ յերկոցունց, զկամս հօրն:

Առակն աշխարհաբա´ր դարձրու:

Առակը վերնագրի´ր:

Վերջին նախադասությանը փորձի´ր պատասխանել և պատասխանդ հիմնավորի´ր:

 

 

ԾԶ)  Նմանեցաւ արքայութիւն երկնից առն, որ սերմանիցէ սերմն բարի յագարակի իւրում:Եւ ի քուն լինել մարդկան եկն թշնամին նորա եւ ցանեաց ի վերայ որոմն ի մէջ ցորենոյն եւ գնաց: Եւ իբրեւ բուսաւ խոտն եւ արար պտուղ, ապա երեւեցաւ եւ որոմնն: Մատուցեալ ծառայք տանուտեառնն ասեն ցնա. «Տե´ր, ո՞չ սերմն բարի սերմանեցեր յագարակին քում, արդ ուստի՞ ունիցի զորոմնն»: Եւ նա ասէ ցնոսա. «Այր թշնամի արար զայն»: Ասեն ցնա ծառայքն. «Կամի՞ս, զի երթիցուք քաղեսցուք զայն ի բաց»: Եւ նա ասէ ցնոսա. «Մի´, գուցէ մինչ քաղիցէք զորոմնն, եւ զցորեանն ընդ նմին ի բաց խլիցէք: Թո´յլ տուք երկոցունց աճել ի միասին մինչեւ ի հունձս, եւ ի ժամանակի հնձոցն ասացից ցհնձօղսն` քաղիցէ´ք նախ զորոմնդ եւ կապեցէ´ք զայդ խրձունս առ յայրել, եւ ցորեանն ժողովեցէ´ք ի շտեմարանս իմ»:

                                                                                                               (Մատթէոս  ԺԳ,   24-30)

 

ի քուն լինել մարդկան    — երբ մարդիկ քնած էին, մարդկանց քնած ժամանակ

որոմն                                 — ցորնանման վնասակար բույս, մոլախոտ

ցանեաց ի վերայ որոմն

ի մէջ ցորենոյն                 —   մեջ(վրայից) որոմ ցանեց

արար պտուղ                   — պտուղ տվեց

ունիցի                               — այստեղ` բռնեց, ունեցավ

կամի՞ս                              — կամենո՞ւմ ես

քաղեսցուք ի բաց            — քաղենք, կքաղենք, պիտի քաղենք, քաղելու ենք

մի´                                     — ոչ (մի´ քաղեք)

ընդ նմին                           — նրա հետ

ի բաց խլիցէք                   — պոկեք, կպոկեք, պիտի պոկեք, պոկելու եք

երկոցունց                        — երկուսին միասին, երկուսին էլ

ասացից                           — ասեմ, կասեմ, պիտի ասեմ, ասելու եմ

առ ի յայրել                     — այրելու, այրելու համար

 

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

 

Տրված բառերն ինչպե՞ս կդարձնես աշխարհաբար.

ցհնձօղսն   — հնձողների՞ն, թե՞ այս հնձողին

զորոմնդ     — քո որո՞մը, թե՞ այդ որոմը

Առակն աշխարհաբա´ր դարձրու:

Առակի համառոտ փոխադրությունը գրաբա´ր դարձրու.

Մի մարդ ցորեն ցանեց (ցանեաց): Նրա թշնամին ցորենի մեջ որոմ ցանեց: Երբ խոտը բուսնեց, և որոմը երևաց, տանուտերը ծառաներին (ցծառայսն) ասաց,որ որոմը չքաղեն (ոչ քաղիցեն), որպեսզի ցորենն էլ  չպոկվի (մի՛ ի բաց խլիցի), մինչև որ հունձի ժամանակ ցորենն ընտրեն ժողովեն (ժողովիցեն) շտեմարաններում, իսկ որոմն այրեն (այրիցեն):

Կարդա´ առակի գրաբար տարբերակը և նրա համառոտ փոխադրությունը: Բացի ծավալից և որոշ բառերի ձևերից` ի՞նչ է փոխվել:

Ո՞ր նախադասությունը կամ արտահայտությունը կառանձնացնես իբրև աֆորիզմ, ինչո՞ւ:

Վերնագրի´ր առակը:

 

ԾԷ) Նմանեցաւ արքայութիւն երկնից առն թագաւորի, որ կամեցաւ համար առնուլ ի մէջ ծառայից իւրոց: Եւ իբրեւ սկսաւ առնուլ, մատուցաւ առ նա պարտապան մի բիւր քանքարոյ: Իբրեւ ոչ ունէր հատուցանել, հրամայեաց զնա վաճառել տէրն նորա, եւ զկին նորա, եւ զորդիս եւ զամենայն որ զինչ եւ ունիցի եւ հատուցանել: Եւ անկեալ ծառայն երկիր պագանէր նմա եւ ասէր. «Երկայնամի´տ լեր առ իս եւ զամենայն հատուցից քեզ»: Գթացեալ տէր ծառային այնորիկ` արձակեաց զնա, եւ զփոխն եթող նմա: Եւ ելեալ ծառայն այն եգիտ զմի ի ծառայակցաց իւրոց, որ պարտէր նմա հարիւր դահեկան, եւ կալեալ զնա խեղդէր եւ ասէր. «Հատո´ ինձ զոր պարտիսդ»: Արդ անկեալ ծառայակցին առ ոտս նորա, աղաչէր զնա եւ ասէր. «Երկայնամի´տ լեր առ իս եւ զամենայն հատուցից քեզ»: Եւ նա ոչ կամէր. չոգաւ, արկ զնա ի բանտ, մինչեւ հատուսցէ զպարտսն: Իբրեւ տեսին ծառայակիցքն որ ինչ եղեւն, տրտմեցան յոյժ, եւ եկեալ ցուցին տեառն իւրեանց զամենայն որ ինչ եղեւն: Յայնժամ կոչեաց զնա տէրն իւր եւ ասէ. «Ծառա´ չար, զամենայն պարտսն թողի քեզ, վասն զի աղաչեցեր զիս: Իսկ արդ, ո՞չ էր պարտ եւ քեզ ողորմել ծառայակցին քում, որպէս եւ ես քեզ ողորմեցայ»: Եւ բարկացեալ տէրն նորա` մատնեաց զնա դահճաց, մինչեւ հատուսցէ զամենայն զպարտսն:

                                                                                                                (Մատթէոս   ԺԸ,   23-24)

 

համար առնուլ                     — հաշիվ տեսնել

մատուցաւ                            — մոտեցվեց, մոտեցավ

քանքար                                — տաղանդ, ոսկե կամ արծաթե դրամ

ո´չ ունէր հատուցանել     — չուներ հատուցելու (դրամ)

զնա վաճառել                      — նրան վաճառել

զամենայն որ

զինչ եւ ունիցի                     — ամեն ինչ, ինչ որ ունենա, ամբողջ ունեցվածքը (ունեցած-

չունեցածը)

անկեալ                                 — խոնարված, խոնարհվելով, խոնարհվել (է)

երկիր պագանեմ                 — երկրպագել, հողը համբուրել, ծունր դնել, մինչև գետին

խոնարհվել

երկայնամի´տ լեր առ իս   — համբերող եղիր իմ նկատմամբ

հատուցից                            — հատուցեմ, կհատուցեմ, պիտի հատուցեմ, հատուցելու եմ

զփոխն                                  — պարտքը

եթող                                      — թողեց

եգիտ                                      — գտավ

պարտէր                               — պարտք էր

դահեկան                              — հռոմեական մանր դրամ

կալեալ                                  — բռնած, բռնելով, բռնել (է)

հատո´                                  — հատուցի´ր

զոր պարտիսդ                     — ինչ որ դու պարտք ես

անկեալ ծառայակցին

առ ոտս նորա                      — ծառայակիցը նրա ոտն ընկած

ոչ կամէր                               — չէր կամենում

չոգաւ                                     — գնաց

արկ                                        — գցեց

որ ինչ եղեւն                         — ինչ որ եղավ

տեսուն                                  — տիրոջ(ը)

ո՞չ էր պարտ

եւ քեզ ողորմել                     — դու էլ չպիտի՞ ողորմեիր

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

 

Առակից արտագրի´ր այն բառակապակցություններն ու արտահայտությունները, որ գեղեցիկ ես համարում (կա՛մ հնչողությամբ, կա´մ որպես պատկեր, կա´մ իմաստով):

Գտի´ր իրար նման տեսարաններն ու ընդգծի´ր կամ արտագրի´ր համապատասխան հատվածը:

Գտի´ր կրկնվող նախադասությունները, արտահայտությունները (թեկուզ` որոշ տարբերություններով): Փորձի´ր բացատրել կրկնությունները:

Տրված նախադասությունները համեմատի´ր.

ա) Զամենայն պարտսն թողի քեզ, վասն զի աղաչեցեր զիս: Իսկ արդ, ո՞չ էր պարտ եւ քեզ ողորմել ծառայակցին քում, որպէս եւ ես քեզ ողորմեցայ:

բ) Եւ թող մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց:

 

ԾԸ) Տէր, լո՛ւ ր աղօթից իմոց, եւ աղաղակ իմ աո քեզ եկեսցէ.

մի՛ դարձուցաներ զերեսս քո յինէն։

Յաւուր նեղութեան իմոյ խոնարհեցո´ առ իս զունկն քո.

յորում աւուր կարդամ առ քեզ` վաղվաղակի լո՛ւր ինձ:

Սպառեցան որպէս ծուխ աւուրք իմ. եւ ոսկերք որպէս խռիւ չորացան:

 Հարայ որպէս խոտ, եւ ցամաքեցաւ սիրտ իմ.

մոռացայ ուտել զհաց իմ:

Ի ձայնէ ես հեծութեան իմոյ կցեցաւ ոսկր իմ ի մարմին իմ:

Նմանեցայ ես հաւալսան յանապատի:

Եղէ ես որպէս զբու յաւերակի:

Տքնեցայ` եւ եղէ ես որպէս զճնճղուկ միայն ի տանիս:

 Նախատեցին զիս թշնամիք իմ զօր հանապազ.

եւ գովիչք իմ ինեւ երդնուին: Զմոխիր որպէս զհաց կերի.

եւ զըմպելի իմ արտասուօք խառնեցի:

Յերեսաց բարկութեան սրտմտութեան քո, զի դու բարձրացուցեր եւ խոնարհացուցեր զիս:

Աւուրք իմ որպէս հովանի անցին. եւ ես որպէս խոտ ցամաքեցայ:

                                                                                                             (Սաղմոս   ՃԱ,   1-12 )

լո՛ւր                                      — լսի՛ր

յինէն                                      — ինձնից, ինձանից

յաւուր նեղութեան իմոյ     — իմ նեղության օրը

զունկն քո                              — քո ականջը

յորում աւուր                        — ո՛ր  օրը

կարդամ                               — ձայնում եմ, գոչում եմ, օգնության եմ կանչում

վաղվաղակի                        — շտապ, արագ, շուտով

խռիւ                                      — վառելու համար չոր ոստ, ճյուղ, հարդ

հարաւ                                   — զարկվեց, տանջվեց, խոցվեց, վիրավորվեց, կոտրվեց,

կտրվեց

ի ձայնէ հեծութեան իմոյ  — իմ հեծության (լացի) ձայնից

կցվեցավ                               — կցվեց, միացավ, մոտեցավ, խառնվեց

հաւալուսն                           — թռչուն

հաւալսան յանապատի     — հավալուսնի անապատում

եղէ                                         — եղա

միայն                                    — միայնակ, մենակ

ի տանիս                               — տանիքում

զօրհանապազ                    — ամեն օր, միշտ

ինեւ                                       — ինձնով

յերեսաց բարկութեան

սրտմտութեան քո                          — քո բարկության երեսից (պատճառով)

բարձրացուցեր                   — բարձրացրիր

խոնարհեցուցեր                  — խոնարհեցրիր

հովանի                                 — ստվեր

 

 

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Դո՛ւրս գրիր պատկերավոր բաոակապակցությունները։

Ի՞նչ տրամադրություն է արտահայտված այս սաղմոսում։ Արտագրի՛ր (կամ ընդգծի՛ր) բառեր, բառակապակցություններ և նախադասություններ, որոնք հաստատում են խոսքդ։

Կրկնությո՞ւն է վերջին երկու տողը: Պատասխանդ պատճառաբանի՚՛ր:

Փորձի՛ր բացատրել, թե հատվածն ինչո՛ւ է այդ տողերով ավարտվում։

 

 

ԾԹ) – Ահաւադիկ կաս գեղեցիկ, մերձաւոր իմ, ահաւադիկ կաս գեղեցիկ` աչք քո աղաւնիք. վարսք քո իբրեւ զերամակս այծից, որք երեւեցան ի Գաղաադէ: Ատամունք քո իբրեւ զերամակս կտրելոց, որք ելանեն ի լուալեաց: Իբրեւ զթել որդան են շրթունք քո, եւ խօսք քո գեղեցիկք. իբրեւ զկեղեւ նռան են այտք քո, իբրեւ զաշտարակն Դաւթի պարանոց քո: Ամենեւին գեղեցիկ ես, մերձաւոր իմ, եւ արատ ինչ ոչ գոյ ի քեզ:
Սրտակաթ արարեր զմեզ միով ակամբ քով եւ միով քառամանեկաւ պարանոցի քո: Մեղր կաթեցուցանեն շրթունք քո, մեղր եւ կաթն ի ներքոյ լեզուի քո, եւ հոտ հանդերձից քոց իբրեւ զհոտ կնդրկի:

                                                                                                                     (Երգ երգոց Դ,   1-11)

 

գաղադէ                     — Գաղաադից (լեռ Իսրայելում)

կտրելոց                    — խուզվածների (խուզված ոչխարների)

ի լուալեաց               — ավազանից

ինչ                              — ինչ-որ, մի

ոչ գոյ                          — չկա, գոյություն չունի

սրտակաթ արարեր  — սրտակաթ արեցիր

միով ակամբ քով      — քո մի աչքով (հայացքով)

քառամանեակ           — կանացի պարանոցի զարդ (քառամանեկաւ- քառամանյակով)

ի ներքոյ լեզուի քո     — քո լեզվի տակ

 

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Գեղեցիկ հնչող բառերը, արտահայտություններն ու նախադասություններն արտագրի՛ր (կամ ընդգծի՛ր) և բարձրաձայն կարդա՛։

Ո՞ր պատկերն ես շատ հաջող համարում։

Ո՞ր պատկերներն են քեզ զարմացնում։

 

 

Հ) Յամին վեցհարիւորդի կենաց Նոյի յերկրորդում ամսեանն ի քսան եւ եօթն ամսոյն եւ պատռեցան ամենայն աղբիւրք անդնդոց բազմաց. եւ սահանք երկնից բացան: Եւ եղե անձրեւ ի վերայ երկրի զքառասուն տիւ եւ զքառասուն գիշեր: Յաւուրն յայնմիկ եմուտ Նոյ, Սեմ, Քամ, Յաբեթ` որդիք Նոյի եւ կին Նոյի եւ երեք կանայք որդւոց նորա ընդ նմա ի տապանն անդր: Նոքա եւ ամենայն գազանք ըստ ազգի. եւ ամենայն անասուն ըստ ազգի իւրեանց. եւ ամենայն սողուն շարժուն ի վերայ երկրի ըստ ազգի իւրեանց. եւ ամենայն հաւ թռչուն ըստ ազգի իւրում: Մտին առ Նոյ ի տապան անդր երկու-երկու յամենայն մարմնոյ, յորում էր շունչ կենդանի: Եւ որք մտանէինն, արու եւ էգ յամենայն մարմնոյ մտանէին. որ պէս պատուիրեաց Աստուած Նոյի: Եւ փակեաց Տէր Աստուած արտաքոյ նորա զտապանն: Եւ եղեւ ջրհեղեղ զքառասուն տիւ եւ զքառասուն գիշեր ի վերայ երկրի: Եւ բազմացաւ ջուրն եւ վերացոյց զտապանն. եւ բարձրացաւ յերկրէ: Եւ զօրանայր ջուրն եւ բազմանայր յոյժ ի վերայ երկրի: Եւ շրջէր տապանն ի վերայ ջրոց: Եւ սաստկանայր ջուրն յոյժ-յոյժ ի վերայ երկրի եւ ծածկէր զամենայն լերինս բարձունս, որք էին ի ներքոյ երկնից:

Հնգետասան կանգուն բարձրացաւ ջուրն ի վեր եւ ծածկեաց զամենայն լերինս:

Եւ մեռաւ ամենայն մարմին շարժուն ի վերայ երկրի. թռչնոց եւ անասնոց եւ գազանաց եւ ամենայն սողուն զեռուն ի վերայ երկրի եւ ամենայն մարդ: Եւ ամենայն որ ունէր շունչ կենդանի ի ռնգունս իւր. եւ ամենայն որ ինչ էր ի վերայ ցամաքի, մեռաւ: Եւ ջնջեաց զամենայն հասակ որ էր ի վերայ երեսաց երկրի` ի մարդոյ մինչեւ յանասուն. եւ ի սողնոց մինչեւ զթռչունս երկնից. եւ ջնջեցան յերկրէ: Եւ մնաց միայն Նոյ, եւ որդիք ընդ նմա էին ի տապանի անդ: Եւ բարձրացաւ ջուրն ի վերայ երկրի աւուրս հարիւր եւ յիսուն:

                                                                                                                         (Ծննդոց  Է,  11-24)

 

յամին                    — տարում, տարվա մեջ

կենաց                   — կյանքի

սահանք                — այստեղ` հոսանք

տիւ                        — ցերեկ

ազգ                       — տեսակ

հաւ                        — թռչուն, հավք

 

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Կենաց բառի գրաբարյան և աշխարհաբարյան իմաստների միջև փորձի՛ր կապ գտնել։

Այս բառակապակցություններն աշխարհաբար դարձրու.

Ամենայն աղբիւրք անդնդոց բազմաց, ամենայն սողուն շարժուն ի վերայ երկրի ըստ ազգի իւրեանց, երկուերկու յամենայն մարմնոյ, ամենայն որ ինչ էր ի վերայ ցամաքի։

Ջրհեղեղի ժամանակը նշող հատվածն ընդգծի՛ր և աշխարհաբա՛ր դարձրու։

Ինչքա՞ն ժամանակ տևեց։

Ինչի՞ց և ինչպե՞ս սկսվեց։

Միայն ջրհեղեղը նկարագրող հատվածներն արտագրի՛ր, որպես ինքնուրույն տեքստ։

Ի՞նչ ավերածություն գործեց ջրհեղեղը։ Արտագրի՛ր (կամ ընդգծի՛ր) և աշխարհաբա՛ր դարձրու։

Ո՞վ և ինչպե՞ս փրկվեց ջրհեղեղից։ Ընդգծի՛ր միայն նրանց վերաբերող հատվածները։

Գտի՛ր բառեր, որոնք ժամանակակից հայերենում կան, բայց այստեղ գործածված իմաստով չեն կիրառվում։

 

 

 

ՀԱ) Եւ յիշեաց Աստուած զՆոյ եւ զամենայն գազանս եւ զամենայն անասունս եւ զամենայն թռչունս, որք էին ընդ նմա ի տապանի անդ. եւ էած Աստուած հողմ ի վերայ երկրի, եւ դադարեաց ջուրն: Եւ խցան աղբիւրք անդնդոց եւ սահանք երկնից: Եւ զիջանէր տակաւ եւ երթայր ջուրն եւ թողանայր յերկրէ. եւ նուազ էր ջուրն յետ հարիւր եւ յիսուն աւուր: Եւ նստաւ տապանն յեօթներորդում ամսեանն ի քսանեւեօթն ամսոյն ի լերինս Արարադայ: Եւ ջուրն երթայր եւ նուազէր մինչեւ ի տասներորդ ամիսն: Իսկ յամսեանն մետասաներորդի, որ օր առաջին էր ամսոյն, երեւեցան գլուխք լերանց: Եւ եղեւ յետ քառասուն աւուր եբաց Նոյ զպատուհան տապանին զոր արար: Եւ արձակեաց զագռաւն. եւ ել եւ անդրէն ո՛չ դարձաւ մինչեւ ցցամաքել ջրոյն յերկրէ: Եւ արձակեաց զաղաւնին զհետ նորա տեսանել, թէ ցածուցեալ իցէ ջուրն յերեսաց երկրի: Եւ չգտեալ աղաւնոյն հանգիստ ոտից իւրոց, դարձաւ անդրէն առ նա ի տապան անդր, զի ջուր դեռ ունէր զամենայն երեսս երկրի. եւ ձգեաց զձեռն եւ ընկալաւ զնա. եւ էառ զնա անդրէն առ իւր ի տապան անդր: Եւ դադարեաց եւս աւուրս եօթն. եւ դարձեալ արձակեաց զաղաւնին ի տապանէ  անտի: Եւ դարձաւ առ նա աղաւնին ընդ երեկս եւ ունէր տերեւ ձիթենւոյ շիւղ ի բերանի իւրում. եւ գիտաց Նոյ, թէ ցածուցեալ են ջուրք յերկրէ: Եւ դադարեաց աւուրս` եօթն եւս եւ դարձեալ արձակեաց զաղաւնին. եւ ո՛չ եւս յաւել դառնալ առ նա: Եւ եղեւ ի վեց հարիւրերոդի եւ ի միում ամի կենաց Նոյի յամսեանն առաջնում, որ օր մի էր ամսոյն, նուազեաց ջուրն յերեսաց երկրի: Իսկ յամսեանն երկրորդի, որ օր քսան եւ եօթն էր ամսոյն, ցամաքեցաւ երկիր: Եւ խօսեցաւ Տէր Աստուած ընդ Նոյի եւ ասէ. «Ե՛լ ի տապանէ այտի, դու եւ կին քո, եւ որդիք քո, եւ կանայք որդւոց քոց ընդ քեզ: Եւ ամենայն գազանք, որ ընդ քեզ են, եւ ամենայն մարմին ի թռչնոց մինչեւ ցանասուն: Եւ զամենայն սողուն զեռուն երկրի հա՛ն ընդ քեզ. եւ զեռասցեն ի վերայ երկրի: Եւ աճեցէք եւ բազմացարո՛ւք ի վերայ երկրի»: 

                                                                                                                        (Ծննդոց   Ը,   1-17)

 

էած          — այստեղ` առաջացրեց

տակաւ    — հետզհետե

 

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Ջրի հոսելն ինչի՞ օգնությամբ դադարեցվեց (կարդա՛ այդ հատվածը և բանավոր աշխարհաբա՛ր դարձրու)։

Նոյն ինչքա՞ն ժամանակ մնաց տապանում։ Քեզ ծանո՞թ են «Նոյան ագռավ», «Նոյան աղավնի» արտահայտությունները։ Այսօր դրանք ի՞նչ իմաստով են գործածվում։

Այս և նախորդ հատվածի պատկերավոր նախադասություններն ու արտահայտություններն ընդգծի՛ր։

Երկու հատվածում էլ գտի՛ր կրկնությունները (բառի, արտահայտության, պատկերի)։ Փորձի՛ր բացատրել այդ կրկնությունները։ Երկու հատվածը յոթ նախադասությամբ փոխադրի՛ր։

 

 

ՀԲ)  Եւ էր ամենայն երկիր լեզու մի եւ բարբառ մի ամենեցուն: Եւ եղեւ ի խաղալն նոցա յարեւելից, գտին դաշտ մի երկրին Սենաար եւ բնակեցան անդ: Եւ ասէ այր ցընկեր իւր. «Եկա՛յք արկցուք աղիւս եւ թրծեսցուք զայն հրով»: Եւ եղեւ նոցա աղիւսն ի տեղի քարի եւ կուպր ի տեղի շաղախոյ: Եւ ասեն. «Եկա՛յք շինեսցուք մեզ քաղաք եւ աշտարակ, որոյ լինիցի գլուխ մինչեւ յերկինս. եւ արասցուք մեզ անուն յառաջ քան զսփռիլ ի վերայ երեսաց ամենայն երկրի»: Եւ էջ Տէր տեսանել զքաղաքն եւ զաշտարակն, զոր շինեցին որդիք մարդկան: Եւ ասէ Տէր. «Ահա ազգ մի, եւ լեզու մի ամենեցուն. եւ զայդ սկսան գործել, եւ ոչ ինչ պակասի նոցանէ, զամենայն զոր ինչ յօժարեսցին գործել: Եկա՛յք իջցուք եւ խառնակեսցուք անդ զլեզուս նոցա, զի մի՛ լսիցեն իւրաքանչիւր բարբառոյ ընկերի իւրոյ»: Եւ սփռեաց զնոցա Տէր Աստուած անտի ընդ երեսս ամենայն երկրի. եւ դադարեցին ի շինելոյ զքաղաքն եւ զաշտարակն:

                                                                                                                        (Ծննդոց  ԺԱ, 1-18)

 

 

ի խաղաղ նոցա յարեւելից                – արևելքից նրանց շարժվելու ժամանակ

յերկրին Սենաար                    — Սենաար երկրում

յօժարեսցին                              — այստեղ` ցանկանան

 

 

ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Տրված արտահայտություններն աշխարհաբա՛ր դարձրու.

որդիք մարդկան, որոյ լինիցի գլուխ մինչեւ յերկինս, յառաջ քան զսփռիլ ի վերայ երեսաց ամենայն երկրի, մի՛լսիցեն իւրաքանչիւր բարբառոյ ընկերի իւրոյ:

Հատվածն աշխարհաբա´ր դարձրու`

ա) բառացի

բ) խմբագրված

գ) համառոտ փոխադրությամբ

Այսօր ի՞նչ իմաստով է գործածվում «Բաբելոնյան աշտարակաշինություն» արտահայտությունը (եթե այդ արտահայտությունը քեզ ծանոթ չէ, բացատրությունը գտի´ր բառարանում):

 

ՀԳ) Եւ էառ Տէր Աստուած զմարդն, զոր արար, եւ եդ զնա ի դրախտին` գործել զնա եւ պահել:
Եւ պատուիրեաց Տէր Աստուած Ադամայ եւ ասէ. «Յամենայն ծառոց, որք են ի դրախտիդ, ուտելով կերիցես: Բայց ի ծառոյն գիտութեան բարւոյ եւ չարի մի´ ուտիցէք, զի յորում աւուր ուտիցէք ի նմանէ, մահու մեռանիցիք»: Եւ ասաց Տէր Աստուած` ո´չ է բարւոք մարդոյդ միայն լինիլ. արասցո´ւք դմա օգնական ըստ դմա: Եւ ստեղծ եւս Տէր Աստուած զամենայն գազանս վայրի եւ ամենայն թռչունս երկնից. եւ էած զնոսա առ Ադամ` տեսանել զի´նչ կոչեսցէ զնոսա: Եւ ամենայն շնչոյ կենդանւոյ զինչ եւ անունեաց Ադամ, այն անուն է նորա: Եւ կոչեաց Ադամ անուանս ամենայն անասնոց եւ ամենայն թռչնոց երկնից եւ ամենայն գազանաց վայրի: Բայց Ադամայ ո´չ գտավ օգնական նման նմա: Եւ էարկ Տէր Աստուած թմրութիւն ի վերայ Ադամայ, եւ ննջեաց. եւ էառ մի ի կողից նորա եւ ելից այր մարմին: Եւ շինեաց Տէր Աստուած զկողն զոր էառ յԱդամայ ի կին եւ էած զնա առ Ադամ: Եւ ասէ Ադամ` այս այժմիկ ոսկր յոսկերաց իմոց եւ մարմին ի մարմնոյ իմմէ: Սա կոչեսցի կին, զի յառնէ իւրմէ առաւ: Վասն այնորիկ թողցէ այր զհայր իւր եւ երթիցէ զհետ կնոջ իւրոյ: Եւ եղիցին երկուքն ի մարմին մի: Եւ էին երկոքեանն մերկ Ադամ եւ կինն իւր եւ ոչ ամաչէին:

                                                                                                                       (Ծննդոց  Բ, 15-25)

 

եդ                                — դրեց

էած                             — այստեղ` բերեց

էարկ                          — գցեց, իջեցրեց

էառ                             — առավ

երկոքեան                 — երկուսով, երկուսն էլ

 

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Տրված արտահայտություններն աշխարհաբա´ր դարձրու.

ուտելով կերիցես, ի ծառոյն գիտութեան բարւոյ եւ չարի, ո´չ է բարւոք մարդոյդ միայն լինիլ, ոսկր յոսկերաց իմոց եւ մարմին ի մարմնոյ իմմէ:

Ո՞ր նախադասություններն ես պատվեր համարում: Ո՞ւմ է ուղղված պատվերը:

Գտի´ր այն նախադասությունը, որը ցույց է տալիս կնոջ կոչումը:

Հատվածը փոխադրի´ր:

 

ՀԴ) Եւ օձն էր իմաստնագոյն, քան զամենայն գազանս որ ի վերայ երկրի, զոր արար Տէր  Աստուած: Եւ ասէ օձն ցկինն. «Զի՞ է զի ասաց Աստուած, թէ յամենայն ծառոց որք իցեն ի ներքս ի դրախտի այդր, մի´ ուտիցէք»: Եւ ասէ կինն ցօձն. «Ի պտղոյ ծառոց դրախտիդ կերիցուք: Բայց ի պտղոյ ծառոյն, որ է ի մէջ դրախտին, ասաց Աստուած, մի´ ուտիցէք ի նմանէ. եւ մի´ հուպ լինիցիք, զի մի´ մեռանիցիք»: Եւ ասէ օձն ցկինն. «Ոչ եթե մահու մեռանիցիք: Զի գիտէր Աստուած, թէ յորում աւուր ուտիցէք ի նմանէ, բանայցին աչք ձեր եւ լինիցիք իբրեւ զաստուածս. ճանաչել զբարի եւ զչար»: Եւ ետես կինն, զի բարի էր ծառն որպէս կերակուր եւ հաճոյ աչաց հայելոյ եւ գեղեցիկ ի տեսանել: Եւ էառ ի պտղոյ եւ եկեր. եւ ետ առն իւրում ընդ իւր, եւ կերին: Եւ բացան աչք երկոցունցն եւ գիտացին, զի մերկ են: Եւ կտրեցին տերեւս թզենւոյ եւ արարին իւրեանց սփածանելիս: Եւ լուան զձայն զգնալոյ Տեառն Աստուծոյ ի դրախտի անդ ընդ երեկս. եւ թաքեան Ադամ եւ կին իւր յերեսաց Տեառն Աստուծոյ ի մէջ ծառոց դրախտին:  

                                                                                                                        (Ծննդոց   Գ,   1-8)

 

իմաստնագոյն                    — ավելի իմաստուն

մի´ հուպ լինիցիք              — մի´ հպվեք, մի´ կպչեք

ետես                                     — տեսավ

ետ                                          — տվեց

լուան                                     — լսեցին

հայելոյ                                  — նայելու

սփածանելիս                       — ծածկոցներ

ընդ երեկս                             — երեկոյան

ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Համեմատի´ր իմաստնագույն բառի գրաբարյան և աշխարհաբարյան  իմաստները:

Հատվածն աշխարհաբա´ր դարձրու:

 

ՀԵ) Եւ կոչեաց Տէր Աստուած զԱդամ եւ ասէ ցնա`  ո՞ւր ես:

Եւ ասէ. «Լուայ զձայն քո ի դրախտի աստ եւ երկեայ, քանզի մերկ էի, եւ թաքեա»: Եւ ասէ ցնա. «Ո՞ պատմեաց քեզ, թէ մերկ ես. բայց թէ ի ծառոյն, յորմէ պատուիրեցի քեզ անտի եւեթ չուտել, կերա՞ր արդեօք ի նմանէ»: Եւ ասէ Ադամ. «Կինս, զոր ետուր ընդ իս, սա´ ետ ինձ ի ծառոյ անտի, եւ կերա»: Եւ ասէ Տէր Աստուած ցկինն` զի´նչ գործեցեր զայդ: Եւ ասէ կինն` օձն խաբեաց զիս, եւ կերա: Եւ ասէ  Տէր Աստուած ցօձն. «Փոխանակ զի արարեր դու զայն, անիծեա´լ  լիջիր դու յամենայն անասնոց եւ յամենայն գազանաց երկրի. ի վերայ լանջաց եւ որովայնի քոյ գնասցես. եւ հող կերիցես զամենայն աւուրս կենաց քոց: Եւ եդից թշնամութիւն ի մէջ քոյ եւ ի մէջ կնոջդ, եւ ի մէջ զաւակի քո եւ ի մէջ զաւակի դորա. նա սպասեսցէ քում գլխոյ, եւ դու սպասեսցես նորա գարշապարի»: Եւ ցկինն ասէ. «Բազմացուցանելով բազմացուցից զտրտմութիւնս քո եւ զհեծութիւնս. տրտմութեամբ ծնցիս զորդիս. եւ առ այր քո դարձ քո. եւ նա տիրեսցէ քեզ»: Եւ ցԱդամ ասէ. «Փոխանակ զի լուար ձայնի կնոջդ քոյ եւ կերար ի ծառոյ անտի, յորմէ պատուիրեցի քեզ անտի միայն չուտել, եւ կերար ի նմանէ, անիծեալ լիցի երկիր ի գործս քո. տրտմութեամբ կերիցես զնա զամենայն աւուրս կենաց քոց: Փուշ եւ տատասկ բուսուսցէ քեզ. եւ կերիցես զբանջար վայրի: Քրտամբք երեսաց քոց կերիցես զհաց քո, մինչեւ դարձցիս յերկիր, ուստի առար. զի հող էիր եւ ի հող դարձցիս»:

                                                                                                                         (Ծննդոց   Գ,  9-20)

 

լուայ                      — լսեցի

երկեայ                  — երկնչեցի

եդից                       — դնեմ, կդնեմ, պիտի դնեմ, դնելու եմ

 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Այս և նախորդ հատվածը միասին փոխադրի´ր:

 

 

ՀԶ)  Եւ եղեւ Հաբէլ հովիւ խաչանց, եւ Կային գործէր զերկիր: Եւ եղեւ յետ աւուրց եբեր Կային ի պտղոյ երկրի պատարագ Աստուծոյ: Էած եւ Հաբէլ յանդրանաց խաչանց իւրոց եւ ի պարարտաց նոցա: Եւ հայեցաւ Աստուած ի Հաբէլ եւ ի պատարագս նորա: Եւ ի Կային եւ ի զոհս նորա ոչ նայեցաւ: Եւ տրտմեցաւ Կային յոյժ. եւ խոնարհեցան անկան իւր: Եւ ասէ Տէր Աստուած ցԿային. «Ընդէ՞ր տրտմեցար, կամ ընդե՞ր խոնարհեցան անկան երեսք քո: Ո´չ ապաքէն թէ ուղիղ մատուցանես. եւ ուղիղ ոչ բաժանես` մեղար. լո´ւռ լեր. առ քեզ լիցի դարձ նորա, եւ դու տիրեսցես նմա»:

Եւ ասէ Կային ցՀաբէլ եղբայր իւր. «Ե´կ երթիցուք ի դաշտ»: Եւ եղեւ իբրեւ չոգան ի դաշտ անդր, յարեաւ Կային ի վերայ Հաբէլի` եղբօր իւրոյ եւ սպան զնա: Եւ ասէ  Տէր Աստուած ցԿային. «Ո՞ւր է Հաբէլ` եղբայր քո»: Եւ նա ասէ. «Չգիտեմ, մի թէ պահապա՞ն իցեմ ես եղբօրն իմոյ»: Եւ ասէ Աստուած. «Զի՞նչ գործեցեր զայդ. գոչումն արեան եղբօր քոյ բողոքէ առ իս յերկրէ: Եւ արդ անիծեա´լ  լիջիր դու ի վերայ երկրի, որ եբաց զբերան իւր` ընդունիլ զարիւն եղբօր քոյ ի ձեռաց քոց: Զի գործեսցես զերկիր` եւ ո´չ յաւելցի տալ քեզ զզօրութիւն իւր. երերեալ եւ տատանեալ եղիցիս ի վերայ երկրի»: Եւ ասէ Կային ցՏէր Աստուած. «Մեծ է պատիժ իմ, քան զթողուլդ զիս: Եթէ հանես զիս այսօր յերեսաց երկրի, եւ յերեսաց քոց թաքեայց, եւ լինիցիմ երերեալ եւ տատանեալ յերկրի. եւ եղիցի ամենայն որ գտանէ զիս` սպանիցէ զիս»: Եւ ասէ ցնա Տէր Աստուած. «Ո´չ այդպէս: Ամենայն, որ սպանանէ զԿային, եօթն վրէժս լուծցէ»: Եւ եդ Տէր Աստուած նշան ի Կային` չսպանանել զնա ամենայն, որ գտանիցէ զնա:

                                                                                                                     (Ծննդոց   Դ,   2-15)

 

խաչանց                                 — ոչխարների

գործէր զերկիր                      — մշակում էր հողը

եբեր                                        — բերեց

յանդրանաց                           — անդրանիկներից

յարեաւ                                   — ելավ, վեր կացավ, այստեղ` հարձակվեց

յերկրէ                                     — հողից

եդ                                            — դրեց

 

ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Տրված արտահայտություններն աշխարհաբա´ր դարձրու.

գոչումն արեան եղբօր քոյ, խոնարհեցան անկան երեսք իւր (բառացի` խոնարհվեց, ընկավ իր երեսը), ընդունիլ զարիւն եղբօր քոյ ի ձեռաց քոց:

Ընդգծի´ր և աշխարհաբա´ր դարձրու այն հատվածը, որտեղ ասվում է, թե ինչ պատիժ սահմանվեց Կայենի համար:

Հատվածը փոխադրի´ր:

Այսօր ի՞նչ իմաստով են գործածվում Կայեն բառը և Կայենի պատիժ արտահայտությունը:

Գրավոր պատմիր` ի՞նչ ես մտածում մեղքի և պատժի մասին:

 

 

 

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: