Հատուկ անունների գրությունը

Հատուկ անունները կազմությամբ լինում են պարզ և բաղադրյալ:

Պարզ հատուկ անունները կազմված են մեկ բառից և գրվում են մեծատառ:
Դրանք մարդկանց, քաղաքների, կենդանիներին տրվող անուններն են:
Բաղադրյալ հատուկ անունները բառակապակցություններ են, որոնց կա՛մ բոլոր բաղադրիչներն են գրվում մեծատառ, կա՛մ միայն առաջին բաղադրիչը:

Բոլոր բաղադրիչները մեծատառվ են գրվում՝

  1. Մարդկանց անուն ազգանուններում

Արտակ Սարգսյան, Հովհաննես Թումանյան:

2. Պետությունների անվանումներում

Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իսպանիայի Թագավորություն, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն:

3. Ազգանունին փոխարինող մականուններում:

Աշոտ Երկաթ, Գրիգոր Լուսավորիչ, Ներսես Մեծ, Տրգրան Մեծ, Իվան Մեծ, Աշոտ Մսակեր, Աշոտ Բ:

4. Հատուկ անունների նախադաս որոշիչ լրացումներում:

Մեծ Մասիս, Փոքր Մասիս, Արևմտյան Հայաստան, Ներքին Չարբախ:

Մնացած դեպքերում մեծատառ գրվում է միայն առաջին բաղադրիչը:

Մեռյալ ծով, Դեղին ծով, Կարմիր ծով, Սև ծով, Սպիտակ ծով, Միջերկրական ծով

Հնդկական օվկիանոս, Խաղաղ օվկիանոս, Ատլանտյան օվկիանոս, Հնդկական օվկիանոս, Խաղաղ օվկիանոս, Հյուսիսային սառուցյալ օվկիանոս

Դարդանելի նեզուց, Պարսից ծոց, Վանա լիճ, Վայոց ձոր, Հայկական պար լեռնաշղթա:

Հասարակ անուն լրացումը փոխաբերական գործածությամբ դարձել է հատուկ անուն՝ օրինակ՝  Նոր Նորք,• 

Երկու բաղադրիչներն էլ հասարակ անուն են, բայց միասնաբար դարձել են տարածաշրջանի պաշտոնական անուն՝  օրինակ՝  Հեռավոր Արևելք: 

Մեծատառով են գրվում նաև Սուրբ, Սանկտ ևայլ բառեր՝  քաղաքի անվան կամ պատմամշակութային հատուկ անվան բաղադրիչ լինելու դեպքում՝ օրինակ՝  Սուրբ Սարգիս(եկեղեցի):

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: