1.Սովորե՛ք անգիր:
2. Դո՛ւրս գրեք 2018-2019 ուստարվա շտեմարանից Եղ. Չարենցի ստեղծագործություններին ուղղված բոլոր հարցերը և փորձեք պատասխանել:

Փրկությանդ արեւ՝ Վահագնին տեսար…
Հ. Հովհաննիսյան


Հրդեհի աստված, հրդեհ ու կրակ,
Օ, Վահագն արի: — Տեսնում եմ ահա,
Որ ծիծաղում ու քրքջում են նրանք
Արնաքամ ընկած դիակիդ վրա:
Թե մի՞ֆ էիր դու… Եկան երգեցին
Մի հին իրիկուն գուսանները ծեր,
Որ հզո՜ր ես դու, հրոտ, հրածի՜ն,
Որ դո՜ւ կբերես փրկությունը մեր:
Եվ հավատացինք, հարբած ու գինով,
Որ դու կաս՝ հզոր, մարմնացում Ուժի՛ —
Իսկ նրանք եկան՝ արյունով, հրով
Մեր երկիրը հին դարձրին փոշի…
Եվ երբ քարշ տվին դիակդ արնաքամ,
Որ նետեն քաղցած ոհմակներին կեր —
Մեր կյանքի հիմերն անդունդը ընկան
Եվ արնոտ միգում ճարճատում են դեռ…

1916