Նախադասությունից դուրս գրիր բայի դիմավոր և անդեմ /դերբայներ/ ձևերը։ 

  • Արևը թեքվում էր կամաց-կամաց կարմրող ամպի հետևը, իբրև հոգնած հնձվոր, որ վրան է առնում թաղիքը։ Ճկում էին ծտերը, քարից քար թռչելով, կարծես չէին ուզում, որ երեկո լինի։
  • Հարբած ու խենթացած արևի համբույրից՝ ալիքների վրա խայտացող ձկնիկը թռչկոտեց՝ սուզվելով ջրի հատակը։
  • Մոսկվա սովորելու եկած տղան այդպես էլ՝ ինչպես հայտվեց օրեցօր խորացող փոսում։

2․ Դո՛ւրս գրիր բայերը․ գրիր բայի հատկանիշները։

  • Ալագյազի լանջի ամենաբարձր գյուղերից մեկում, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի դաշտը, ապրում էր քեռի Թորոսը։
  • Ես և ընկերս նստել էինք քարին, հիանալով դաշտի գեղեցկությամբ, փորձում էինք գտնել ծանոթ գյուղերը։
  • Առավոտյան սարից նորից զով քամի կփչեր, ողջ դաշտը ողողված կլիներ արևի լույսով։
  • Օդը ջինջ լիներ և թափանցիկ. արևի տակ նորից փայլփլեին ցորենի հատիկներն ու թեփը, ոսկեգույն փոշու հետ խառնված ցորենը կանայք մաղեին և օրորվեին։
  • Մեր գլխավերևը՝ բլրակի հետևից, պիտի լսվեր մի ձայն՝ «հոլե՜, հոլե՜…», ու մեկը պիտի սուլեր։
  • − Ի՞նչ զրույց, մի՛ ասա էդպիսի բան, մի՛ հավատա էդ մարդու պատմություններին։,− խնդրեց ընկերս։

3․ Գրիր անորոշ և վաղակատար դերբայների տարբերությունները։ Գրի՛ր 3-ական նախադասություններ, որոնցում լինեն վաղակատար և անորոշ դերբայներ։

4․ Խմբագրիր թարգմանությունը․

Судьба мексиканской художницы Фриды Кало была сложной, полной боли и страданий, но также в ее жизни кипели великие страсти — и в творчестве, и в отношениях.

Մեքսիկական նկարչուհի Ֆրիդա Կալոյի բախտը դժվար էր` լի ցավով և տանջանքներով, բայց նույնպես իր կյանքում եռում էր կիրքով և արվեստի հանդեպ և հարաբերությունների հանդեպ։

Некоторые послания Фриды мужу Диего Ривере стали афоризмами…

Ֆրիդայի միքանի նամակներր ամուսին` Դիեգո Ռիվերեին դարձան աֆորիզմներ։

«Я не прошу тебя меня поцеловать, и не извиняйся передо мной, когда я думаю, что ты неправ. Я даже не буду просить тебя обнять меня, когда мне это больше всего нужно.

<<Ես չեմ խնդրում քեզ ինձ համբուրել, և ներևղություն մի խնդրի իմ առջև, երբ ես մտածում եմ, որ դու սխալ ես։ Ես նույնիսկ չեմ խնդրի քեզ գրկել ինձ, երբ դա ինձ պետք է ամենաշատը։

Я не прошу тебя говорить мне, какая я красивая, даже если это ложь, и не пиши мне красивых слов.

Ես քեզ չեմ խնդրում գրել ինձ` ինչ սիրուն եմ ես, նույնիսկ եթե դա դժվար է, և մի գրի ինձ գեղեցիկ բառեր։

Я не буду просить тебя позвонить мне, для того, чтобы рассказать, как прошел твой день, и сказать, что ты скучаешь по мне.

Ես չեմ խնդրելու քեզ զանգել ինձ, նրա համար, որ պատմես քո օրվա անցնելու մասին, և ասելու համար քո կարոտելու մասին։

Я не буду просить тебя благодарить меня за все, что я делаю для тебя, и заботиться обо мне, когда душа иссякнет, и, конечно, я не буду просить тебя поддержать меня в моих решениях.

Ես չեմ խնդրելու քեզ շնորհակալություն խնդրել ինձնից այն ամենի համար ինչ ես արել եմ քեզ համար, և հոգ տանել իմ համար, երբ հոգին կհանգչի, և, իհարկե, ես չեմ խնդրելու քեզ աջակցել ինձ իմ որոշումներում։

Я даже не буду просить тебя послушать меня, когда у меня есть тысяча историй, которые мне хочется рассказать тебе.

Ես նույնիսկ չեմ խնդրի քեզ լսել ինձ, երբ իմ մոտ կա հազարավոր պատմություններ, որոնք ես ուզում եմ պատմել քեզ։

Я не буду просить тебя что-то для меня делать, я даже не буду пытаться навсегда быть рядом.

Ես չեմ խնդրելու քեզ անել ինչ-որ բան ինձ համար, ես նույնիսկ չեմ փորձի ընդմիշտ լինել քո կողքին։

Потому что если я должна просить тебя обо всем этом, то я больше этого не хочу…»

  1. Քննարկիր հետևյալ աֆորիզմները՝ ըստ ընտրության

 Քո կյանքը արժի այն, ինչ դու ինքդ արժես և այն, ինչ դու տեսնում ես, դա հենց դու ինքդ ես:-Ռոմեն Ռոլան

► Խորը գլուխ տալով մեկին` մենք մեջքով շրջվում ենք դեպի մեկ ուրիշը:-Գալիանի

► Մոլորվելը հատուկ է յուրաքանչյուրին, բայց իրենց մոլորության մեջ համառում են միայն հիմարները:-Ցիցերոն

► Երբ ասելու ոչինչ չկա, միշտ վատ են խոսում:-Վոլտեր

► Կյանքում, եթե անգամ բարձր դիրք ես զբաղեցնում, բոլորի հետ հավասարի նման եղիր:-Մենանդրոս  

► Ամենուր իրեն տանը զգալու արտոնությունը պատկանում է միայն արքաներին, անառակ աղջիկներին ու գողերին:-Բալզակ 

► Խելացի մարդը երբեմն շտապում է, բայց ոչինչ չի անում հապշտապ….-Չեստերֆիլդ

► Գիտուն հիմարը նա է, ով կարդացել է աշխարհում ամեն բանի մասին և կարդացածը ուղղակի պահել հիշողության մեջ:-Հենրի Շոուշ

► Անարգանքը մոռանում են միայն այն ժամանակ, երբ ուրիշ ընտրություն չկա:-Բորել

► Ինչքան ավելի բարակ է սառույցը, այնքան ավելի շատ են բոլորն ուզում համոզվել, թե արդյոք այն կդիմանա:-Հենրի Շոու

► Կրթությունը գիտելիքների քանակը չէ, այլ լիակատար ըմբռնումն ու հմուտ կիրառումն այն ամենի, ինչ գիտես:-Դիստերվեգ 

► Փիլիսոփաների` կյանքի հանդեպ ունեցած սիրո կամ անտարբերության մեջ դրսևորվում է նրանց ինքնասիրությունը, որը նույնքան վիճաբանության ենթակա չէ, որքան համի զգացողությունը կամ գույների ընտրությունը:-Լարոշֆուկո  

► Երբ արհամարհանքը փոխադարձ է, մի արհամարհանքը չի ոչնչացնում մյուսին, այլ միայն կրկնապատկում է այն:-Տեսբրոն

► Երջանկության իսկական արժեքը իմանում են միայն այն ժամանակ, երբ նա ադեն անհետացել է:-Զանդերս  

► Բռնությունը ստեղծել է առաջին ստրուկներին, վախկոտությունը նրանց հավերժացրել է:-Ժան Ժակ Ռուսո

► Եթե մարդիկ տեսնելու լինեին ամեն բան այնպիսին, ինչպիսին, որ նրանք կան իրականում, մարմնական գեղեցկությունը շատ բան կկորցներ:-Սթիվենսոն

► Մեծ է այն դերասանը, որը հանդիսատեսներին ստիպում է մոռանալ մանրամասները:-Սառա Բեռնար

► Գաղափարները միակ բանն են, որ երբեք չեն մահանում:-Վիլհելմ Հումբոլդտչ

Ձևակերպիր հակիճ․

  • Ի՞նչ է երջանկությունը։
  • Ի՞նչ է ընկերությունը։
  • Ի՞նչ է սերը։
  • Ի՞նչ է կրթությունը։
  • Ի՞նչ է հայրենիքը։
  • Ի՞նչ է ընտանիքը։